Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգա­վո­րումներին համա­պատաս­խա­նեց­նելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման 1-ին կետի ա ենթակետով հաստատված թիվ 1 հավել­վածի 2-րդ կետի համաձայն` վտան­գավոր թափոնների անձնագրավորումը, մասնավորապես, հիմք է հանդիսանում թափոն­ների տեղադրման համար բնապահպանական վճարի օբյեկտ հանդիսացող ծավալ­ների հաշվառման և (կամ) հաշվարկման համար:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հայաս­տանի Հան­րա­պե­տության հարկային օրենսգրքով բնապահպանական վճար հար­կա­տեսակը փոխարինվել է բնապահպանական հարկ հարկատեսակով, հետևաբար անհրա­ժեշտություն է առաջանում համա­պա­տաս­խան փոփո­խու­թյուն­ներ կատարել նաև Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման մեջ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան թափոնների անձնա­գրավորման կարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:


  • Discussed

    20.02.2018 - 26.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7308

Print