Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ:

Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորովում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ ինքնավար մի ինստիտուտ՝  սոցիալական աշխատանքի մասնագետների պալատ, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները:

Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը:

Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատողի կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, հավաստագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի կազմավորման հետ կապված հարաբերությունները:

 

 

  • Discussed

    20.02.2018 - 07.03.2018

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

20.02.2018 12:10

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12846

Print

Suggestions

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

07.03.2018

Սոցիալական աշխատանքի օրենքի Գլուխ 5, հոդված 23 կետ 3-ի համար, որն է <<Սուպերվիզորի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի սոցիալական ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձ և հանձնել է սուպերվիզորի հավաստագրման քննություն>>, առաջարկում ենք ավելացնել կամ-ով ենթակետ, որտեղ կնշվի <<Սուպերվիզորի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի Սոցիալական աշխատանք մասնագիտության բազային կրթություն և սոցիալական ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն վեց տարվա փորձ և հանձնել է սուպերվիզորի հավաստագրման քննություն>>, քանի որ ներկայիս կետում բազային կրթությունը չի շեշտվում, ստացվում է, որ մարդը, ով 4 կամ 6 տարի սովորել է և ունի 6 տարվա ստաժ, որը էլի կազմում է վերոնշյալ 10-12 տարի, չի կարող աշխատել սուպերվիզորի պաշտոնում։

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

07.03.2018

Առաջարկում ենք վերանայել եւ վերաձեւակերպել Գլուխ 3-ի Հոդված 8-ի 3-րդ եւ Գլուխ 5-ի Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետերը՝ հաշվի առնելով այն, որ  դրանք իրար, ըստ էության, հակասում են, քանի որ առաջինի պարագայում ենթադրվում է, որ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող սոցիալական աշխատողին անհրաժեշտ չէ հավաստագրվել, իսկ երկրորդից հետեւում է, որ հավաստագիր է անհրաժեշտ:  Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետն, ըստ էության, գործում է առաջին անգամ հավաստագրվելու դեպքում, այլապես հավաստագրի ժամկետի ավարտից հետո մեխանիկորեն պետք է հավաստագրի ժամկետը երկարաձգվի, ինչը կարծում ենք, ճիշտ չէ, եւ պետք է վերահավաստագրվելու համար կա´մ անհրաժեշտ կրեդիտային միավորներ ունենալ, կա´մ քննություն հանձնել/ատեստացիա անցնել: Հետեւաբար դա կարգավորող դրույթներ եւս պետք է ավելացնել: Վերոնշյալից ելնելով՝ կարիք կա վերանայլու նաեւ Հոդված 8-ի 4-րդ կետը եւ Հոդված 23-ի 2-րդ կետի 1-ին ենթակետը, քանի որ առկա են նույն խնդիրները։

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

07.03.2018

Առաջարկում ենք վերանայել Հոդված 23-ի 1-ին կետի ենթակետերն այն տեսանկյունից, որ դրանք իրավազոր են եւ դրանց բովանդակությունը դիտարկվում է որպես հավաստագիր ստանալու համար առանձին պայման: Այսինքն ստացվում է, որ սոցիալական աշխատողի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ անձը, ով ունի անհրաժեշտ կրեդիտային միավորներ: Իսկ այդ դեպքում դա սկզբունքորեն հակասում է նախորդող ենթակետերին եւ նաեւ հարց է առաջանում, թե ինչ կրեդիտային միավորների մասին է խոսքը: Ուստի կամ պետք է այդ պայմանը միավորել նախորդ ենթակետերի այլ պայմանների հետ, կամ 4-րդ ենթակետի բովանդակությունն ավելի մանրամասնել եւ վերաձեւակերպել: Նույնը վերաբերում է նաեւ Հոդված 23-ի 2-րդ եւ 3-րդ կետերին:

See more