Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 1901, 1902, 1903 00 000 0, 1904, 2209 00 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ պետությունների համար նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման միասնական եղանակը և կարգավորումները։

Ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջովին չի արտացոլում ԵԱՏՄ Համաձայնագրի դրույթները, քանի որ կարգավորում է 2014 թվականից գործող դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի գործունեությունը, որն ունի որոշակի սահմանափակումներ և չի բավարարում Համաձայնագրում նշված պահանջներին։

ԱՏԳ ԱԱ դասակարգչի 1901, 1902, 1903 00 000 0, 1904, 2209 00 ծածկագրերին դասվող մակարոնեղենը, այլ պատրաստի մթերքը և քացախը ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։

ՀՀ հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:

  • Discussed

    23.07.2024 - 07.08.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2536

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: