Add to favourites

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը

Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակը ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարության պարզեցումն է: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն, վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:

Օրենքի նախագծով նախատեսվել է ընդերքօգտագործման իրավունքի հայցման դիմումին կից պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել նմանատիպ փաստաթղթերի անվանումները, մասնավորապես՝ դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները, ինչպես նաև պետական գրանցման վկայականի պատճենը՝ նշվում է միայն պետական գրանցման վկայականի համարը:

Անրաժեշտություն է առաջացել նաև ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների փուլայնությունը՝ ըստ կատարման ժամկետների՝ նպատակ ունենալով պայմանագրով հստակ սահմանելու ընդերքօգտագործողի պարտականություները:  

Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է ապահովել վարչական (տեղեկատվության) ռեգիստրի տվյալների հավաստիությունը և տիրող իրավիճակի լիարժեքությունը:

  • Discussed

    16.02.2018 - 09.03.2018

  • Type

    Law

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Energy Infrastructures and Natural Resources

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 471

Print