Add to favourites

Under development

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» N 245-Ա որոշ­մամբ հաստատված ցանկի 57-րդ կետով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ` հիմք ընդունելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ և 159-րդ հոդվածների պահանջները:

Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 17-ի N 02/16.10/11549-17 հանձնարարականի, անհրաժեշտ է մշակել, սահմանված կարգով շրջանառել և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքներում` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր արձակելու լիազորություններին և հիշյալ ակտերին առնչվող այլ կարգավորումներին վերաբերող՝ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված փոփոխություններ և լրացումներ:

Մասնավորապես, 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն` պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով:

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է արհեստակցական կազմակերպության մասնակցության (անդամակցության) արգելք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամների համար:

Հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի դրույթը, փրկարարական ծառայողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը գործատուի և (կամ) երրորդ անձի մոտ ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է օրենքով ամրագրել փրկարարական ծառայողների՝ օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից հիմնադրած արհեստակցական կազմակերպությանը՝ որպես հասարակական ազատ կամքի դրսևորումով մասնակցելու (անդամակցելու) իրավունքը:

Նախագծով հստակեցվում է փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման կարգն ու պայմանները:

Հետևաբար, ներկայացվող Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 245-Ա որոշ­ման ու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 17-ի N 02/16.10/11549-17 հանձնարարականի պահանջներից և պայմանավորված է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա իրավակարգավորումները 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, հարկ է նաև հավելել, որ Նախագծի մշակման ընթացքում հաշվի առնվել նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձնահատկությունները:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը (առաջարկվող լուծումները) և նպատակը

 

Ներկայացվող Նախագծով առաջարկվում է`

հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 159-րդ հոդվածի նորմը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող փրկարար ծառայությանը տալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ.

 հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի նորմը՝ օրենքով ամրագրել փրկարարական ծառայողների՝ արհեստակցական կազմակերպություն հիմնադրելու և ազատ կամքի դրսևորումով դրան մասնակցելու (անդամակցելու) իրավունքը:

3.

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 245-Ա որոշ­ման ու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 17-ի N 02/16.10/11549-17 հանձնարարականի պահանջների կատարումը և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իրավակարգավորումներին համապատասխանեցնելու սահմանադրական պահանջը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Սույն նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ`

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն որոշման մեջ.

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 259-Ն որոշման մեջ.

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների թիվը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 277-Ն որոշման մեջ.

- Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ:

 

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա-տասխանությունը – համապատասխանում է ստանձնած պարտավորություններին:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

 

Սույն նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ Փրկարար ծառայությունը, որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին, չի ունենալու աշխատակազմ և ֆինանսական գործունեության իրավասություն (օրենքով, այլ իրավական ակտերով Փրկարար ծառայությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը):

     

 

  • Discussed

    14.02.2018 - 11.03.2018

  • Type

    Law

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Public discussion

08.02.2018 17:52

ք երևան, Ա. Միկոյան 109/8

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8277

Print