Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արա Ասլանյան 08.07.2024 10:57:30 Գիտակցելով աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) բնագավառի, որպես ՆԳՆ գործունեության ոլորտի անբաժանելի և բաղկացուցիչ մաս, դերն ու կարևորությունն ազգային անվտանգության, բնակչության կյանքի պաշտպանության և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման գործընթացներում, առաջարկում եմ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության և մոնիթորինգի վարչությանը, որպես ՆԳՆ ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման հիմնական մասնագիտական ստորաբաժանում ու Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչությանը, որպես ԱՌԿ բնագավառի հիմնական մասնագիտական ստորաբաժանում, համատեղ հանդես գալ ՛՛Տոն և հիշատակի օրերի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացնելու օրենսդրական նախաձեռնությամբ՝ սահմանելով հետևյալը․ 1․ մարտի 1-ը՝ ՛՛Բնակչության պաշտպանության օր՛՛ (աշխատանքային օր), 2․ սեպտեմբերի 4-ը՝ ՛՛Փրկարարի օր՛՛ (աշխատանքային օր), 3․ հոկտեմբերի 13-ը՝ ՛՛Աղետների ռիսկի նվազեցման օր՛՛ (աշխատանքային օր)։ Տեղեկացնում եմ, որ մարտի 1-ն ու հոկտեմբերի 13-ն ընդունված են ՄԱԿ-ի մակարդակով, համապատասխանաբար որպես համաշխարհային օր և միջազգային օր, իսկ սեպտեմբերի 4-ն ԱԻՆ աշխատակցի օրն էր։ Վերոնշյալ օրերի օրենսդրորեն սահմանումը որպես տոն օրեր անկասկած կնպաստի աղետների ռիսկի կառավարման բնագավառում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, դիմակայունության և անվտանգության մշակույթի ձևավորմանն ու արմատավորմանը, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից աղետների ռիսկի ընկալմանը և պատասխանատվության ամրապնդմանը, երկրի մասշտաբով լայնածավալ ԱՌԿ միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը, ՆԳՆ համակարգի ԱՌԿ բնագավառի աշխատակիցների խրախուսմանը։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: