Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1260-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագծով առաջարկվում է՝

  • հստակեցնել, որ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) դեպքում մուտքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղ մուտքագրելու (ընդունելու) պահին, իսկ ելքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղից ելքագրելու պահին,
  • հստակեցնել, որ մուտքի և (կամ) ելքի օրդերների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում են ոչ ուշ, քան մուտքի և (կամ) ելքի օրդերի կազմման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում,
  • հստակեցնել, որ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, այդ օրվան անմիջապես հաջորդող ամսվա որևէ օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալների գրանցումը: Էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալներ չեն կարող գրանցվել, քանի դեռ դրան նախորդող ամիսը վերջնական չի ամփոփվել,
  • հստակեցնել, որ նույն արժույթի մասով կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է վարել մեկից ավելի էլեկտրոնային դրամարկղային գիրք,
  • հստակեցնել, որ էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) օրվա դրությամբ սկզբնական մնացորդի սխալ գրանցում հայտնաբերվելու դեպքում կարող է խմբագրվել սխալ գրառում պարունակող տողը, իսկ չգրանցված մուտքի և (կամ) ելքի օրդեր հայտնաբերվելու դեպքում տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում է այն ամսվա մեջ, որին վերաբերում է տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը,
  • հստակեցնել, որ ամսվա ընթացքում կազմված դրամարկղային մուտքի և (կամ) ելքի օրդերի համարը, կազմման ամսաթիվն ու գումարը սահմանված ժամկետից ուշ էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցելը համարվում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում,
  • սահմանել, որ յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումների վերաբերյալ վերջնական ամփոփում չկատարվելու դեպքում, յուրաքանչյուր ամսվա վերջնական ամփոփումը կատարվում է համակարգի կողմից ինքնաշխատ՝ այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը:
  • Discussed

    21.06.2024 - 06.07.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Electronic justice

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2104

Print

Suggestions

Լալա Ենոքյան

04.07.2024

Ամենաանհասկանալին հետադարձ ուժի կիրառումն էր, մնացած հստակեցումները շատ թե քիչ ընդունելի էին։

Հովիկ Հովհաննիսյան

04.07.2024

Խելամիտ չէ այսքան սեղմ ժամկետում փոխել նախկին իրավակարգավորումները՝ ընդ որում հետադարձ ուժ տալով, այն էլ այն պարագայում, որ ծրագրային ապահովմամբ չեք զբաղվել մինչ օրս։

Արա Ամիրյան

04.07.2024

Նախագծի հարգելի հեղինակներ․ Հարկ վճարողն, առաջնորդվելով գործող կարգավորումներով, չէր կարող կանխատեսել, որ հետագայում կսահմանվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կսահմանափակեն գործող կարգով սահմանված իր իրավունքներն իրացնելու հնարավորությունը։ Այս նախագիծը չի կարող հետադարձ ուժ ունենալ գոնե վերոնշալի հիմքով։ Ուստի նախագիծը ուժի մեջ մտնելուց հետո պետք է տարածվի ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

See more