Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

         

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Էկոնոմիկայի նախարարի «Հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը հաստատելու մասին» հրամանի նախագծի մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ և բխում է «Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․2-րդ կետի պահանջների կատարումից:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը.

Ներկայացվող նախագծով կարգավորվում են հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերի կարգավորման հետ կապված հարաբերությունները, հիմք ընդունելով հավատարմագրման ոլորտում գործող միջազգային պահանջները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարությունը և «Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Էկոնոմիկայի նախարարի կողմից կսահմանվեն հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում համապատասխանության գնահատման կամավոր գնահատման՝ սերտիֆիկացման արդյունքում տրամադրվող համապատասխանության կամավոր սերտիֆիկատների ձևերը, կկարգավորվեն համապատասխանության գնահատման կամավոր ոլորտում իրականացվող գնահատման արդյունքները՝ փաստաթղթերը։

5 Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Նախագիծը դրվել է հանրային քննարկման։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

 

 

  • Discussed

    20.06.2024 - 08.07.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2250

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: