Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

"Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կրիպտոակտիվների ոլորտում կձևավորվի հստակ կարգավորման դաշտ՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ: Կարգավորումը հնարավորություն կտա ձևավորել հստակ իրավական դաշտ՝ կապված կրիպտոակտիվների և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների հետ, ստեղծել ԱԳՏ-երի զարգացման և նորարարությունների համար անհրաժեշտ պայմաններ, սահմանել ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար խաղի հստակ կանոններ, ինչը կապահովի ՀՀ-ում կրիպտոակտիվների հետ կապված երկարաժամկետ գործունեություն պլանավորելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ ներգրավելով նաև ոլորտում միջազգային խաղացողներին:

  • Discussed

    30.05.2024 - 15.06.2024

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical, Fight against corruption, Compulsory enforcement of judicial acts, Civil and commercial legislation

  • Ministry

    Central Bank of the Republic of Armenia

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 20608

Print

Suggestions

Areg Gasparyan

15.06.2024

Եթե նպատակն է նվազեցնել անօրինական գործունեությունը, ակնհայտ է, որ կրիպտոակտիվների կառավարումը և նման օրենսդրական նախագծերը որևէ շոշափելի արդյունք չեն տալու, քանի որ կրիպտո տեխնոլոգիաները կենտրոնացված չեն և հեշտությամբ կարողեն օգտագործվել ցանկացած տեղից ուղակի կիրառելով որոշակի ծրագրային ապահովումներ կամ միջնորդներ։ Օրինակ, եթե նպատակներից մեկն է պայքարել տելեգրամյան ալիքներով տարածվող անօրինական գործունեությունը, որի հիմնական ֆինանսական միջոցը կրիպտոարժույթն է, ապա կարծում եմ, որևէ օրենսդրական փոփոխություն շոշափելի արդյունք չի գրանցելու և դրա լուծումն է համապատասխան կառույցների ծավալուն աշխատանքը, քանի որ կրիպտոի գաղափարն է անկառավարելի լինելը։ Ես կողմեմ օրենսդրական բարելավմանը որից ցանկացած մարդու համար կրիպտոն կլինի հեշտ և հարմար հասանելի և դա մարդու անձնական ազատության և գախտնիության իրավունքն է իսկ անօրինականության դիմաց պետք է այլ կերպ պայքարել։ Թղտից պատ կառուցելով չես պաշտպանի քո տունը։

Էդուարդ Ավետիսյան

15.06.2024

Նախագծով առաջարկվում է կրիպտոարժույթների փոխանակում իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով, որը առաջացնում է հավելյալ միջնորդներ, միջնորդավճարներ, վստահության օղակներ և հաճախորդների ավելի դանդաղ սպասարկում։ Մի կողմ դնելով այն, որ ներկայումս ՀՀ-ում որևէ բանկ չի սպասարկում կրիպտոարժույթներին առնչվող կազմակերպություններ, անգամ եթե բանկերը սկսեն մատուցել տվյալ ծառայությունը, որոշ դեպքեր կան, որտեղ կանխիկով փոխանակումը կենսական է մնում։ Օրինակ` կրիպտոարժույթների փոխանակումը ՌԴ-ից և Իրանից եկած զբոսաշրջիկների համար, ովքեր կարճ ժամանակով են գտնվում ՀՀ-ում, չունեն ՀՀ բանկային հաշիվ կամ առհասարակ զրկված են միջազգային բանկային և քարտային ծառայություններից։ Նրանց` կրիպտոարժույթի փոխանակում իրականացնելու միակ միջոցը կանխիկն է, որը պետք է շարունակի գործել։

Էդուարդ Ավետիսյան

14.06.2024

Նախագծում ԿԲ-ն իրեն է վերապահում գրեթե բոլոր հոդվածների վերաբերյալ իրավական ակտերով կարգավորում տալու լիազորություն, ինչը պակասեցնում է օրենքի դերը` միաժամանակ բարձրացնելով ԿԲ-ինը: Չնայած որ ԿԲ-ն ֆինանսական ոլորտի ռիսկերի կառավարման լիազություններ ունի, օրենքով չի կարող միջամտել առանձին բանկերի գործունեությանը: Այս նախագծով, սակայն, ԿԲ-ն փորձում է իր ձեռքն առնել կրիպտո ընկերությունների ամենօրյա որոշումները` ընդհուպ մինչև այն, արդյո՞ք բիզնես պլանն իրատեսական է թե ոչ: Սույն նախագիծը ավելի շատ նման է ոչ թե ոլորտի կարգավորմանը, այլ ոլորտի ամբողջական, խիստ և կամայական վերահսկողությանը։ Հաշվի առնելով կենտրոնական բանկի նմանատիպ տրամադրվածությունը և այն, որ կրիպտոարժույթների ոլորտը ուղղակիորեն մրցակցում է բանկերի և կենտրոնական բանկերի հետ, հարկավոր է ոլորտի կարգավորման լիազորությունները տրամադրել ոչ թե Կենտրոնական բանկին, այլ մեկ այլ գերատեսչությանը, օրինակ` Էկոնոմիկայի նախարարությանը կամ ԲՏԱ նախարարությանը։ Գրեթե ոչ մի երկրում կրիպտոարժույթների ոլորտը չի կարգավորվում կենտրոնական բանկերի կողմից։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: