Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 03.06.2024 14:11:15 «Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի պարտականությունները համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում» 59.1-ին հոդվածով, համաձայն որի՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի, մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակը, այն համայնքի բյուջե (ֆոնդային մաս), որի վարչական սահմաններում գտնվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տարածքը, կատարել համապատասխան վճարում՝ տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով: Հարցն այն է, որ բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև պետությանն ու համայնքներին, առևտրային ընկերություններին կատարվող գումարային տեսքով փոխանցումը, աջակցությունը, օգնությունը կամ այլ ձևակերպմամբ առանց հանդիպակաց համարժեք պարտավորության մարման ցանկացած գործարք որակավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի 1-ին մասով որպես նվիրաբերություն: Հարկ է նշել, որ նվիրաբերության պայմանագիրը իրականացվում է վճարողի կամավոր կամարտահայտության հիման վրա: Եթե որևէ օրենքով սահմանվի առևտրային ընկերության նվիրաբերություն կատարելու պարտավորությունը, ապա, ինչպես արդեն ասացինք, դա կդիտվի որպես պարտադիր վճար՝ միակողմանի պարտավորություն: Բացի դրանից, ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշման N1 հավելվածի՝ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության» 2-րդ՝ Ռազմավարական նպատակի՝ «Ֆինանսական, սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության հավասարակշռության ապահովման» 2.2 կետի («Սոցիալ-տնտեսական հավասարակշռության ապահովում») 2-րդ ենթակետի՝ «Համայնքների նկատմամբ հանքարդյունաբերության ոլորտի պատասխանատու մոտեցման ապահովում» 1-ին բաժնի «Անհրաժեշտ գործողությունների համառոտ նկարագիրը» մասով նախատեսվում է, որ՝ կսահմանվեն համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման օրենսդրական պահանջներ: Սույն կետի պատշաճ իրացումն ապահովելու համար օրենսդրությամբ հատուկ կսահմանվի ապագայում ստանձնվելիք իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կկնքվի առանձին համաձայնագիր՝ հստակ սահմանելով այն իրավահարաբերությունների շրջանակը, որը առաջանում է կողմերի միջև՝ համաձայնագրային մակարդակով սահմանելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչն էլ կձևավորի շատ ավելի կայուն և կանխատեսելի միջավայր՝ հետագայում հնարավոր վեճերի լուծման համար: Այսինքն, Ռազմավարությամբ նախատեսվում է կամավորության սկզբունքի հիման վրա համաձայնագրային մակարդակով սահմանել կողմերի իրավունքներն ու պարտականությունները, իսկ Նախագծով սահմանվում է ուղղակի պարտադիր վճար: Այդ մասով Նախագծի և Ռազմավարության միջև առկա է սկզբունքային լուրջ հակասություն, որի դեպքում գերակայողը պետք է լինի Ռազմավարությունը: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու Ռազմավարությամբ նախատեսված համաձայնագրի մշակմանը, ինչպես նաև հանդիսանալ դրա հրապարակման հարթակը: Չի ընդունվել։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: