Add to favourites

«Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս շենքների, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված շենքերի, շինությունների գնահատման կարգերի համաձայն, որոնք մշակվել են 2000-2002 թվականների անշարժ գույքի շուկայի վերլուծական տվյալների հիման վրա և նշված կադաստրային գնահատման կարգերով սահմանված շենքերի,  շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման բանաձևերում կիրառվում են այդ վերլուծությունների արդյունքում ձևավորված բազային արժեքները և շինությունների որակական ու քանակական բնութագրիչների գործակիցները: Իսկ հողամասերի կադաստրային գնահատությունը՝ հարկման նպատակով իրականացվում է 1994-2002 թվականներին ընդունված ՀՀ կառավարության տարբեր որոշումներով սահմանված կարգերի համաձայն: Արդյունքում գործող կարգերով հաշվարկված շենքերի, շինությունների և հողամասերի կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը և դրանք խիստ տարբերվում են համապատասխան շուկայական արժեքներից:

ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անշարժ գույքի հարկը, համաձայն որի անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում  հողամասերը և (կամ) դրանց բարելավումները և ըստ էության հարկային օրենսգրքի կիրարկմամբ առաջնահերթություն է տրվում անշարժ գույքի հող բաղադրիչին:

Հաշվի առնելով հողի ռազմավարական նշանակությունն ու միասնական հարկի հաշվարկման միջազգային փորձը՝ անհրաժեշտություն է առաջանում «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման, որը հնարավորթյուն կընձեռի հաշվարկել անշարժ գույքի միասնական հարկը՝ հիմք ընդունելով հողի շուկայականին մոտարկված արժեքը:

   

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

          Օրենքի ընդունմամբ անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և միասնական հարկման համակարգը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

          Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ  գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          Օրենքի ընդունումը կարևոր քայլ կհանդիսանա հարկային համակարգի և անշարժ գույքի գնահատման արդյունավետության բարձրացման տեսանկյունից, մասնավորապես.

  • գույքային հարկերի, որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահոված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման,
  • անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում,
  • անշարժ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացում՝ ապահովելով անշարժ գույքի արդյունավետ այլընտրանքային օգտագործում,
  • գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում,
  • կնպաստի անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովմանը,
  • անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում է ՀՀ կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ      ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում առաջացնում է եկամուտների ավելացում:

 

 

 

 

 

 



Պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ 2018թ.

Հաջորդող 3 տարիները

2019թ.

2020թ.

2021թ.

Ըստ 2018թ. պետական բյուջեի 

 

Փոխու-թյունը 2018թ. պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

Չկա

Չկա

Չկա

 

 

1.1. պետականբյուջեիեկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄեկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

Չկա

Չկա

Չկա

 

 

2.1. պետականբյուջեիծախսեր

 

 

 

 

 

2.2. ՏԻՄբյուջեիծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

Չկա

Չկա

Չկա

 

 

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.2. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով)

Չկա

Չկա

Չկա

 

 

4.1. Եկամուտների գնահատում

 

 

 

 

 

4.2. Ծախսերի գնահատում

 

 

 

 

 

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա

Չկա

Չկա

 

 

             

 

Ծանոթություն՝ պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության ճշգրիտ ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի հաշվարկել անշարժ գույքի գնահատման մեթոդիկաները (ընթացակարգերը), բազային արժեքները, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները, քանակական և որակական բնութագրիչների գործակիցներն ու մեծությունները ՀՀ կառավարության կաղմից սահմանվելուց հետո:

  • Discussed

    12.02.2018 - 02.03.2018

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12463

Print