Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

          ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6․Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության երեք տարին մեկ անգամ։ Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ: Սույն մասով նախատեսված ժամկետների հաշվարկը սկսվում է նախորդ փորձաքննության իրականացման պահից։»։

 

Հոդված 2Օրենքի 15-րդ հոդվածի

  • 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6․ Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը տալիս, ինչպես նաև կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելիս տեսչական մարմինը կարող է դիմել հավատարմագրված անձի կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին փորձագիտական եզրակացության ստանալու համար:»․

2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8․  Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման, եթե խախտումն իր բնույթով տվյալ պահին տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի սպառնալիք է առաջացնում։»:

  • 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10․ Կարգադրագիրը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում անբողոքարկելի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգադրագրերը՝ դրանց չկատարման փաստը պարզելուց հետո՝ հինգօրյա ժամկետում:»։ 

Հոդված 4 Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ «ժե» կետով հետևյալ բովանդակությամբ․

  • «ժե) արտադրական վտանգավոր օբեկտի շահագործումը ժամանակավորապես դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը։»։ 

Հոդված 5Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․

  • «9․ Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետով նախատեսված պահանջը սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։» 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված կարգադրագրերի նկատմամբ։

 

  

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝         

     «Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը կատարում է Փրկարար ծառայությունը՝ ապահովելով Տեսչական մարմնի հասանելիությունը՝ հաշվառվող տեղեկատվությանը։ Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: 

Հոդված 2․Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․

«2․1․ Տեսչական մարմնի՝ սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարչական ակտերը ենթակա են անհապաղ կատարման։»։ 

Հոդված 3 Օրենքի 20․1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Սահմանափակող ակտը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում անբողոքարկելի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված ակտերը՝ դրանց չկատարման փաստը պարզելուց հետո՝ հինգօրյա ժամկետում:»։ 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված կարգադրագրերի նկատմամբ։

 

 

 

  • Discussed

    20.05.2024 - 06.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3198

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: