Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N2114-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N2114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Որոշման նախագծի նպատակը ՀՀ կառավարության 07․12․2023թ․ N2114-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետին:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքով, որը պետք է ուժի մեջ մտներ 2024թ. հուլիսի 1-ից, սահմանվում են նոր կարգավորումներ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման, այդ գումարների հաշվին պարտավորությունների մարման հետ կապված: Միաժամանակ, նշված օրենքով կատարվող փոփոխություններին համապատասխան փոփոխություն է կատարվել նաև օրենսգրքի 327-րդ հոդվածում: Օրենսգրքի 327-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ նախատեսվել են դրույթներ ինչպես միասնական հաշվից, այնպես էլ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձի մասով: Այդ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության 07․12․2023թ․ N2114-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել է ՀՀ կառավարության 01.06.2023թ. N864-Ն որոշման մեջ, որով սահմանված է միասնական հաշվում առկա գումարների վերադարձի կարգը:

ՀՀ կառավարության 07․12․2023թ․ N2114-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2024թ. հուլիսի 1-ը:

2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-111-Ն օրենքով փոփոխություն է կատարվել 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքում: Այդ փոփոխությամբ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանելել է 2025 թվականի հունվարի 1-ը` 2024 թվականի հուլիսի 1-ի փոխարեն: Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու նաև ՀՀ կառավարության 07․12․2023թ․ N2114-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 07․12․2023թ․ N2114-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը 2024 թվականի հուլիսի 1-ի փոխարեն սահմանել 2025 թվականի հունվարի 1-ը։

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 07․12․2023թ․ N2114-Ն որոշման պահանջների համապատասխանեցումն է օրենսգրքով սահմանված պահանջներին:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի զարգացման ռազմավարական 3-րդ նպատակի` «Ենթակառուցվածքների արդիականացում, կառուցում», 3.1.1 կետով նախատեսված միջոցառումը: Այդ միջոցառմամբ նախատեսվում է ներդնել հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների և դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն` սահմանելով անձնական հաշվի քարտերում պարտավորությունների և դեբետային գումարների մարման առաջնահերթությունները: Նշված միջոցառման կատարմանն ուղղված գործողությունների մասով նախատեսված է օրենսդրության փոփոխությունների մշակում և սահմանում (3.1.1 միջոցառման «գ» ենթակետ):

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով նաև նշված միջոցառման շրջանակում ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 01.03.2023թ. ՀՕ-101-Ն և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 01.03.2023թ. ՀՕ-102-Ն օրենքների դրույթների կիրարկման ապահովման համար ՀՀ վարչապետի 11.05.2023թ. N504-Ա որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված միջոցառումը:

6.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

7 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Վարչական ակտի միասնական հաշվից գումարները հարկ վճարողի կողմից ներկայացված այլ բանկային հաշվին վերադարձի իրականացման գործընթացի կիրականացվի 2025թ. հունվարի 1-ից:

 

 

  • Discussed

    17.05.2024 - 01.06.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 909

Print