Add to favourites

The draft has been accepted

«Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Երևանի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքի ավագանուն:

Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։ Հաշվետվության կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։

Ընդհանուր առմամբ 2017 թվականին իրականացված ծրագրերը, աշխատանքներն ու միջոցառումներն ուղղված են եղել Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրով նախանշված հիմնախնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով գերակա ուղղությունները։

2017 թվականին շարունակվել են քաղաքաշինական մի շարք խոշոր նախագծեր, որոնք նախատեսում են շրջանցիկ ճանապարհների կառուցում, համալիր կառուցապատման աշխատանքներ և քաղաքաշինական այլ ծրագրեր։

2017 թվականին շարունակվել են փողոցների, մայթերի և բակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Շարունակվել են մանկապարտեզների, երաժշտական դպրոցների, ստեղծագործական կենտրոնների, բուժհաստատությունների հիմնանորոգման և վերանորոգման ծրագրերը։ Շարունակական են եղել բազմաբնակարան շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների  վերանորոգման աշխատանքները:

Շարունակական բնույթ են կրել կանաչ տարածքների պահպանման, նոր կանաչ տարածքների ստեղծման, էներգախնայող համակարգերի  և ջրային տնտեսության խնայողաբար ու արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրման աշխատանքները։ Կառուցվել են նոր ոռոգման ցանցեր:

Բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելիության ապահովման նպատակով շարունակվել են Երևան քաղաքի փողոցներում թեքահարթակների կառուցման աշխատանքները, տեղադրվել են գոգավոր սալիկներ, ավտոբուսներում կանգառների ազդարարման համակարգեր:

Տրանսպորտի ոլորտում նախաձեռնված համալիր բարեփոխումների շրջանակում իրականացվել են Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցի մշակման և ներդման նախապատրաստական աշխատանքներ: Մշակվել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի նախագիծը:

Մշտական ուշադրության կենտրոնում են եղել Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանության խնդիրները։ Շարունական են եղել պետական և համայնքային սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքները՝ ուղղված քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովմանը, սոցիալական խոցելի խավերի, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց պաշտպանությանը:

Առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով՝ աջակցություն է ցուցաբերվել քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպություններին՝ տրամադրելով ժամանակակից բժշկական սարքավորումներ։

2017 թվականին շարունակվել են աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատություններում ուսուցման համար անհրաժեշտ պայմանները բարելավելու, ինչպես նաև մայրաքաղաքի մարզական և մշակութային կյանքը բազմազան դարձնելու ուղղությամբ:

2017 թվականին շարունակվել են մայրաքաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, սփյուռքի և հանրապետության մարզերի երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային երիտասարդական կառույցների հետ համագործակցության ծրագրերը։

Զբոսաշրջության ոլորտում հիմնական աշխատանքները ուղղված են եղել Երևանն արժանիորեն ներկայացնելուն, հանգստի ժամանակակից կենտրոններ ստեղծելուն, զբոսաշրջային տարբեր միջոցառումներ կազմակերպելուն, տեղեկատվության թարմացմանը և միջազգային կապեր ստեղծելուն:

Արտաքին կապերի ոլորտում իրականացվող աշխատանքներում շարունակել է առանցքային տեղ գրավել Երևանի ճանաչելիության բարձրացումը: Կարևորվել է նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը՝ Երևան քաղաքի ավագանուն է ներկայացվում Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:

  • Discussed

    07.02.2018 - 23.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

23.02.2018 16:00

23.02.2018 16:00

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8643

Print