Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N205-Ն և 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1321-ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգով հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հետ կապված առկա խնդիրների կարգավորումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող կարգավորումներին համապատասխան՝ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` վարձու աշխատողի կողմից թղթային եղանակով յուրաքանչյուր եռամսյակ հարկային մարմին է ներկայացվում հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկանք, ինչն առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը, քանի որ աշխատանքային առանձնահատկություններից ելնելով՝ դժվարություն է առաջանում յուրաքանչյուր եռամսյակ հարկային մարմնի սպասարկման բաժիններ այցելելը և թղթային տարբերակով տեղեկանք ներկայացնելը:

Միաժամանակ, գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ հարկային մարմին առաջին անգամ ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխության դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, այդ թվում նաև այն դեպքերում, երբ փոփոխվում է միայն հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին տեղեկատվությունը ֆինանսական կազմակերպությունների կողմից հարկային մարմին է ներկայացվում բացառապես էլեկտրոնային եղանակով (ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով), ինչն էլ հիմք է ընդունվում եկամտային հարկի վերադարձման համար, ապա ստացվում է, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը հարկային մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը նույնպես վերանում է:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` յուրաքանչյուր եռամսյակ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացվի գործատուի կողմից՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով, որից հետո վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով կներկայացնի միայն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը:

Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը այլևս չի ներկայացվի հարկային մարմին:

4Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգով հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման հետ կապված առկա խնդիրների կարգավորումն է։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման ընթացակարգի հետ կապված հարցերը։

 

  • Discussed

    22.04.2024 - 07.05.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 713

Print

Suggestions

Արա Սաղումյան

23.04.2024

Առաջարկում եմ նախագծի տեքստում "տեղեկատվություն" բառը փոխարինել "տեղեկություն" կամ "տեղեկություններ" բառով՝ հաշվի առնելով ստորև բերվածը: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ բացակայություն բառակապակցություններում։

See more