Add to favourites

«ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՆՎԵՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԷԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ՑԱՆԿԸ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՆՎԵՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԷԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ՑԱՆԿԸ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծերի փաթեթի (այսուհետ` նաև Նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված է 2024 թվականի ապրիլի 12-ին Ազգային ժողովի կողմից ընդունված` ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերով սահմանվող կարգավորումների կիրարկումն ապահովելու, ինչպես նաև հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց` պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման` գործնականում արդյունավետ, կանխատեսելի և հստակ կարգավորումների ապահովման և հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ։

 

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871 Լ որոշմամբ հաստատված (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) գործողությունների ծրագրի 2-րդ հավելվածի 1․20-րդ  գործողությունից, որով նախատեսվում է ընդունել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ստացած և պետության սեփականությունը հանդիսացող նվերների տնօրինման կառուցակարգերի կիրարկման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը:

 

3. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերով սահմանված դեպքերում հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն, սակայն մինչ Ազգային ժողովի կողմից ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը օրենսդրությամբ առկա չէին հստակ կարգավորումներ առ այն, թե օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերներն ինչ եղանակով են տնօրինվելու:

Օրենքների վերը հիշատակված նախագծերի ընդունմամբ օրենսրդրորեն սահմանվել են պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման եղանակները, նվերը տնօրինող մարմինները, սահմանվել է շուտ փչացող նվերները որոշ դեպքերում ոչնչացնելու հնարավորություն: Նախատեսվել են նաև դեպքեր, երբ պետության սեփականությունը դարձող առանձին խումբ նվերների տնօրինման եղանակի վերաբերյալ անհրաժեշտ է լինելու ստանալ Արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության  եզրակացությունը:

««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նաև, որ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով պահպանման էական ծախսեր պահանջող գույքը և կենդանիներն իրացվում են անհապաղ, իսկ շուտ փչացող գույքն իրացվում է անհապաղ կամ ոչնչացվում է։ Միաժամանակ,  նախատեսվել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման՝ օրենքով նախատեսված եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սահմանելով նաև, որ Նախագծերի փաթեթի ընդունմամբ պետք է վերանայվեն պետական գույքի օտարման և նվիրաբերության առկա կարգերը։

Նշվածի հաշվառմամբ առաջացել է անհրաժեշտություն՝ իրականացնել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N 1067-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշումներում, ինչպես նաև ընդունել Կառավարության նոր որոշում, որով կսահմանվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման՝ օրենքով նախատեսված եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանելուն ուղղված Կառավարության որոշումը։

 

4. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոշարադրյալի հաշվառմամբ Նախագծերով առաջարկվում է․

  • «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ՝

1․ առաջարկվում է Կառավարություն 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ շեշտել դրա կիրառելիությունը նաև հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականություն դարձող նվերների նկատմամբ։

  • «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

1․ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգում առաջարկվում է լրացնել դրույթներ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման վերաբերյալ,

2․ առաջարկվում է սահմանել, որ պետության սեփականությունը դարձած նվերների գնահատման դեպքում Կոմիտե են ներկայացվում նվերների ռեեստրում գրանցված տեղեկությունները,  դրանց հանձնման վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև՝ առկայության դեպքում՝ դրանց տեխնիկական բնութագերը կամ այլ վերաբերելի փաստաթղթերը,

3․ նախատեսվել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների վաճառքի մասին որոշումն ընդունվում է պետական գույքի կառավարման մարմնի ղեկավարի հրամանով,

4․ պետական գույքի՝ աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի իրականացմանն ուղղված կարգավորումներում ավելացվել են համապատասխան դրույթներ` հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների վերաբերյալ։

  • «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

1․ որոշման շրջանակներում նախատեսվել է համապատասխան հավելվածներով սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը և գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը,

2․ սահմանվում է, որ գույքը տնօրինելու համար Կոմիտեի կողմից իրականացվում են գույքի տեղափոխումը և ժամանակավոր պահպանությունը` Կոմիտեի կամ մասնագիտացված կազմակերպության հատուկ հարմարեցված վայրերում, ինչպես նաև գույքի փաթեթավորմանը և պահպանմանն ուղղված այլ գործողություններ․

3․ Կոմիտեին տրվում է գույքի տնօրինման եղանակների վերաբերյալ համապատասխան որոշումներ ընդունելու լիազորություն՝ ըստ այդ գույքի առանձնահատկությունների հաշվառման,

4․սահմանվում են գույքի ժամանակավոր պահպանության, տեղափոխման, պահման, առանձնահատկությունները,

5․ սահմանվել են գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրող լիազոր մարմիններին դիմելու, լիազոր մարմինների կողմից մասնագիտական կարծիք ներկայացնելու, գույքի պահման համար մասնագիտացված կազմակերպություններ ընտրելու առանձնահատկությունները և այլն,

6․ սահմանվում են գույքի տնօրինման յուրաքանչյուր եղանակն ընտրելու մեթոդաբանությունը` սպառիչ թվարկելով այն չափանիշները, որոնք դրվում են գույքի տնօրինման յուրաքանչյուր եղանակի ընտրության դեպքում, սահմանվում են գույքի տնօրինման եղանակների ընտրության հիմքում դրվող սկզբունքները, և առաջարկվում է գույքի տնօրինման եղանակների գործընթացում, ըստ անհրաժեշտության, ապահովել նաև տնօրինման կոնկրետ եղանակի առնչությամբ կոռուպցիոն հնարավոր ռիսկերի գնահատումը,

7․ սահմանվում են շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները,

9․ սահմանվում է շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը։ Առաջարկվում է որպես այդպիսի գույք համարել սննդամթերքը, օծանելիք, ակոսմետիկական ապրանքները, դեղորայք, դեղամիջոցները, դեղանյութերը ինչպես նաև այն գույքը, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետ և այդ ժամկետը Կոմիտեի կողմից գույքը պահպանման վերցնելու կամ պահատվության կամ հանձնելու պահին արդեն սպառվել է,

10․ սահմանվում են գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման մասին կարգը,

11․ սահմանվում է գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունների ցանկը։

 

5. Ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման առանձնահատկությունները՝ այսպիսով ամբողջացնելով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների, օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա ճակատագիրը որոշելու վերաբերյալ կարգավորումները, ինչպես նաև ապահովել համապատասխան օրենսդրական կարգավորումների` գործնականում ամբողջական և պատշաճ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերը։

 

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

7 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

  • Discussed

    14.04.2024 - 02.05.2024

  • Type

    Decision

  • Area

    State property alienation, State property contribution and dedication, Use and maintenance of state property

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 760

Print