Add to favourites

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԵՆՏՐՈՆԻ) ԼԻԱԶՈՐՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

   Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող պետական վերահսկողությունը հիմնված չէ ռիսկերի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություն/ների (կենտրոն/ների) կողմից իրականացված գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատումների վրա, քանի որ  դեռևս չկան լիազորված  ռիսկի գնահատումն իրականացնող կազմակերպություն/ներ (կենտրոն/ներ)։ Հաշվի առնելով վերոգրյալը և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 4․1-ին ենթակետը՝ անհրաժեշտ է մշակել նոր իրավական ակտ, որտեղ կսհամանվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության/ների (կենտրոն/ների) լիազորման, կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

   «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-6-րդ մասերի համաձայն՝ մարդու կյանքի և առողջության, կենդանիների առողջության և բարեկեցության, բույսերի առողջության պաշտպանության նպատակով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացվում է ռիսկի վերլուծության հիման վրա։ Ռիսկի գնահատումն իրականացնում է գիտական կազմակերպությունը (կենտրոնը), իսկ ռիսկի կառավարումը՝ ռիսկ կառավարող լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Ռիսկի գնահատման գործընթացը կարգավորվում է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության Սանիտարական և բուսասանիտարական համաձայնագրի (ՍԲՍ) 5-րդ հոդվածով, ըստ որի այն հանդիսանում է ռիսկի վերլուծության անքակտելի մաս: Այս համատեքստում պետական վերահսկողությունը առավել լիարժեք դարձնելու նպատակով՝ անհրաժեշտ է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում  ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություն/ների (կենտրոն/ների) լիազորումը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության (կենտրոնի) լիազորման, կասեցման և դադարեցման կարգը սահմանելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը  բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 356-Լ որոշումից։ 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Ակնկալվող արդյունքը

   «Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության լիազորման, կասեցման և դադարեցման կարգը սահմանելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշմամբ հաստատված  N 2 հավելվածի 4․1-ին ենթակետի կատարումն այն է՝ օրենսդրությամբ կսահմանվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության/ների (կենտրոն/ների) լիազորման, կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները, որն հնարավորություն է կտա կարգով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ գիտական կազմակերպության/ների (կենտրոն/ների) լիազորելու գործընթացը։

 

  • Discussed

    08.04.2024 - 26.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 585

Print