Add to favourites

Located in RA Government

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՈՒՄ

 ------------------- 2018 թվականի N - Ն 

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և 72-րդ հոդվածի 1-ն մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 171-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործմանդեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 1200-Ն որոշման NN 1 և 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • N 1 հավելվածում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1. կետ.

3.1.Հանձնաժողովի կողմից սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա պարբերությանը համապատասխան որոշում կայացնելու դեպքում որոշման մեջ նշվում է նաև շահագործման ձևը՝ ըստ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի երրորդ նախադասությամբ սահմանված շահագործման ձևերից մեկի,

բ. 5-րդ կետում «և անդամները» բառերը փոխարինել «, անդամները և քարտուղարը բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1. կետ.

5.1. Նիստի արձանագրության մեջ արտացոլվում են հանձնաժողովի որոշումները, հանձնաժողովի մասնակիցների առարկությունների և առաջարկությունների մասին հայտա­րա­րությունները:,

դ. ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետը,

           ե. 13-րդ կետի 2-րդ ենթակետում երկօրյա բառը փոխարինել տասնօրյա բառով,

զ. 15-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

4). նիստից առնվազն երկու աշխատանքային օր առաջ քարտուղարը էլեկտրոնային փոստով  կամ  հեռախոսազանգով տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին կայանալիք նիստի և օրակարգի մասին, ինչպես նաև տրամադրում է հավանական զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի՝ նիստին մասնակից օրինական ներկայացուցչի մասին համառոտ տեղեկատվություն,

է. 15-րդ կետի 5-րդ ենթակետից հանել ,պատրաստում է որոշումների նախագծերը բառերը.

ը. 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

18. Հանձնաժողովի քարտուղարը վարում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց հաշվառում, համապատասխան գրառման մեջ նշելով անձին զոհ ճանաչելու հիմքը, հայտնաբերող մարմնին, աջակ­ցող կազմակերպության անունը, աջակցության ձևերը:.

թ. 20-րդ կետում սահմանված կարգով պահվում են քննարկման օբյեկտ հանդիսացող անձի անձնական գործում բառերը փոխարինել «պահվում են» բառերով.

  • N 2 հավելվածում՝

       ա. 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

1. նույնացման ներկայացված հավանական զոհերի, ներառյալ՝ ինքնանույնացված զոհերի, ընդհանուր թիվը և հանձնաժողովի կողմից նույնացված անձանց թիվը՝ ըստ սեռատարիքային կազմի, շահագործման ձևի և վայրի.

       բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևալ նոր խմբագրությամբ.

4) աջակցության իրավունք ստացած զոհերի, այդ թվում՝ հատուկ կատեգորիայի զոհերի և այդ իրավունքի իրացման նպատակով համապատասխան մարմին կամ կազմակերպություն ուղղորդված զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի թիվը:

  1. Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանելու մասին» N 492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
  • որոշման վերնագրում, որոշման 1-ին կետում և հավելվածի վերնագրում և չափերը բառերը փոխարինել , չափերը և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմը բառերով.
  • որոշման հավելվածի վերնագրից հետո լրացնել հետևյալ բառերը.

I. Աջակցության տրամադրման կարգը և չափերը.

  • Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր II-րդ բաժնով.

«II. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմը

  1. Երեխայի ուղղորդումը սկսվում է տեղեկությունների փոխանցմամբ հիմնական պատասխանատու մարմիններին (այսուհետ՝ իրավասու մարմիններ).
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ որպես նախանույնացում իրականացնող և աջակցությունը համակարգող իրավասու մարմին.
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ որպես նախանույնացում և հետաքննություն իրականացնող և երեխայի պաշտպանությունն ապահովող իրավասու մարմին.
  • ՀՀՀՀհգԳործընկեր հասարակական կազմակերպություններին՝ որպես աջակցող և ժամանակավոր կացարանում կամ կացարանից դուրս երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնումն ապահովող իրավասու մարմին:

49.Տեղեկատվության փոխանցման և երեխայի ուղղորդման ընթացքում իրավասու մարմինները համագործակցում են՝

  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հետ (այսուհետ՝ հանձնաժողով)՝ որպես երեխային աջակցության իրավունք ընձեռող մարմնի.
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեյի հետ, որպես հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների.
  • Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների և Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ (այսուհետ՝ մարզպետարանների բաժիններ և Երևանի քաղաքապետարանի բաժին)՝ որպես տեղեկատվության աղբյուր և նախաքննության և հետաքննության ընթացքում նախնական մասնագիտական օժանդակություն ցուցաբերող մարմնի.
  • խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ` որպես երեխայի նկատմամբ խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները ժամանակավոր կատարող և նրա իրավունքների և շահերի պաշտպանությունը, ընտանիքում նրա ապրելու ու դաստիարակվելու իրավունքը ապահովող վարչական մարմնի.
  • խնամակալի (հոգաբարձուի), խնամատար ընտանիքի հետ՝ որպես երեխայի խնամքի ապահովման այլընտրանքային ձևի, ինչպես նաև ժամանակավոր կացարանների վարչակազմի, երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների հետ (երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատություն, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, մանկատուն) (այսուհետ՝ հաստատություն).
  • Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումների՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և սոցիալական աջակցության տարածքային բաժինների հետ(այսուհետ՝ տարածքային մարմին)՝ որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և նրա ընտանիքի օրինական շահերի պաշտպանությունն իրականացնող տարածքային մարմնի.
  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի հետ՝ որպես աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ներառյալ՝ մինչև 18 տարեկան անձանց համար, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի.
  • հարկային մարմինների հետ՝ որպես ապօրինի գործունեություն իրականացնելու, աշխատողին աշխատանքի ընդունումը չձևակերպելու, նվազագույն աշխատավարձի չափից պակաս աշխատավարձեր վճարելու, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու հնարավոր դեպքերը  հայտնաբերող և խախտումներ թույլ տված գործատուների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների:
  1. Երեխայի մասին տեղեկատվական հոսքերի ուղղությունները պայմանավորվում են տեղեկատվության աղբյուրներով.
  • իրավասու մարմիններն իրենց հայտնի դարձած տեղեկությունները փոխանցում են միմյանց, ինչպես նաև տրամադրում են հանձնաժողովին.
  • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք բերած տեղեկությունները փոխանցում են նախարարություն.
  • հարկային մարմինները հար­կային հսկողության շրջանակներում իրենց հայտնի դարձած փաստերի մասին տեղեկատվությունը փոխանցում են ՀՀ ոստիկանու­թյուն, իսկ երեխային ուղղորդում  են նախարարություն.
  • միջազգային կամ հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հավանական զոհերի մասին տեղեկությունները փոխանցում են իրավասու մարմիններից որևէ մեկին:
  1. Նախարարությունն՝ իր համապատասխան ստորաբաժանման, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների միջոցով ստացած տեղեկատվությունը ՀՀ ոստիկանությանը փոխանցելուց հետո երեխային ուղղորդում է գործընկեր հասարակական կազմակերպություն՝ նրան և նրա ընտանիքին աջակցելու համար:
  2. Այն դեպքում, երբ հնարավոր չէ ապահովել երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում և անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նրա սոցիալական կարգավիճակը՝ այլընտրանքային խնամքի որևէ տեսակում կամ ժամանակավոր կացարանում, իսկ դրա անհնարինության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից մեկում խնամքը կազմակերպելու համար, նախարարությունը համագործակցում է սույն կարգի 49-րդ կետով սահմանված կազմակերպությունների և անձանց հետ՝ ուղղորդման գործընթացն ապահովելու համար:
  3. Եթե երեխան սովորում է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում, ապա նախարարությունը գրավոր տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ երեխային աջակցելու նպատակով գործընկեր հասարակական կազմակերպության ներգրավման մասին՝ կազմակերպության մուտքը հաստատություն ապահովելու համար:
  4. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հետաքննության ընթացքում համագործակցում է իրավասու մարմինների և այլ համագործակցող կողմերի հետ՝ երեխայի և նրա ընտանիքի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, երեխայի հետ հաղորդակցվելու և հարցաքննությունը ճիշտ կազմակերպելու համար:
  5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ցանկացած քրեական գործով թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխա հայտնաբերելու դեպքում, այդ տեղեկությունները ներկայացնում է հանձնաժողովին և, ըստ անհրաժեշտության, նախաքննության ընթացքում համագործակցում է երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնող մարմինների հետ:
  6. Գործընկեր հասարակական կազմակերպությունը աջակցում է երեխային նրա առաջնային կարիքները հոգալու կամ լիարժեք սոցիալական վերականգնումն ապահովելու և կրկնազոհացումից խուսափելու համար, ինչպես նաև համագործակցում է երեխայի կենսաբանական ընտանիքի, կամ խնամքը ստանձնած այլընտրանքային ծառայությունների, հաստատությունների հետ՝ մինչև նրա սոցիալ-հոգեբանական վերականգնումը:
  7. Մարզպետարանների բաժինները և Երևանի քաղաքապետարանի բաժին (համաձայնությամբ) իրականացնում են նախանույնացումը և տեղեկացնում են նախարարությանը դեպքի մասին, ինչպես նաև համագործակցում են իրավասու մարմինների, սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների, համայնքային մարմինների հետ՝ երեխայի սոցիալական պայմանները, կարիքները, դժվարությունները և դրանից բխող սոցիալական պահանջմունքները գնահատելու և կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար:
  8. Տարածքային մարմինները վարում են սոցիալական դեպքը, գնահատում են երեխայի կարիքները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված կարգով ուղղորդում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություն:
  9. Հանձնաժողովը համագործակցում է իրավասու մարմինների, այլ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ թրաֆիքինգի և շահագործման դեպքերի մասին տեղեկատվություն ստանալու, աջակցության գործընթացին հետևելու և, վերլուծելով այն, օրենքով սահմանված կարգով պայանջվող հաշվետվությունները ներկայացնելու համար:
  10. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում, ելնելով երեխայի լավագույն շահից, համագործակցում են նրա խնամքը ստանձնած գործընկեր հասարակական կազմակերպության կամ հաստատության հետ:
  11. 61. Եթե երեխայի լավագույն շահը պահանջում է նրա հրատապ մեկուսացում, ապա նա անմիջապես տեղափոխվում է ժամանակավոր կացարան, որի դեպքում ուղղորդումն իրականացվում է բանավոր տեղեկացման ընթացակարգով, մինչև պաշտոնական փաստաթղթաշրջանառության ավարտը:
  12. Սույն կարգի 45-րդ կետով սահմանված հիմքով աջակցության գործընթացի դադարեցմամբ երեխայի ուղղորդումը համարվում է ավարտված::
  13. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման չափորոշիչների մասով:
  14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    01.02.2018 - 16.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

01.02.2018 17:05

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7806

Print