Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Իրավական ակտում սույն փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին երկու ուսումնական տարիներին 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողի կողմից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն ուսումնասիրած չլինելու դեպքում սովորողը կարող է ունենալ ուսումնական նյութի յուրացման և քննությունները պատշաճ հանձնելու դժվարություններ: Սույն նախագծով ակնկալվում է սովորողներին հնարավորություն տալ պատշաճ մասնակցություն ունենալ ավարտական և պետական ավարտական քննություններին:

  • Discussed

    04.04.2024 - 19.04.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 600

Print

Suggestions

Ռուբինա Հարությունյան

18.04.2024

Եթե վերջին երկու ուսումնական տարիներին 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողի կողմից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները չի ուսումնասիրել սովորողը կարող է ունենալ ուսումնական նյութի յուրացման և քննությունները պատշաճ հանձնելու դժվարություններ: Ուստի առաջարկում եմ, ոչ թե ծնողի համաձայնության պայմաններում չեղարկել քննությունը և առարկաները համարել չուսումնասիրված և չգնահատված, այլ ՀՀԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ ձևավորել հեռավար ուսուցման խումբ, որտեղ ընդգրկվելով սովորողը կկարողանա լրացնել իր բացը տվյալ առարկաներից և պատշաճ հանդես գալ քննության ընթացքում: Հեռավար ուսուցումը պետք է վարեն համապատասխան մասնագետներ, տեսադասերի, սահիկաշարերի և հեռավար ուսուցման այլ մեթոդներ կիրառելով: Ուսուցման յուրաքանչյուր հատվածը կարող է կոչվել մոդուլ և ունենա հետադարձ կապի հնարավորություն: Սովորողը կարող է նաև ունենալ քննության փորձնական հանձնման հնարավորություն օնլայն հարթակում:

See more