Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2024 թ. N --------- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 383-Ն որոշման հավելված N 2-ի՝

1) «Երևանի պետական համալսարան» բաժնի «Բակալավր» սյունակում՝

ա. հանել «055101.02.6 Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «055101.03.6 Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «055101.05.6 Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» բառերն ու թվերը.

բ. «055102.01.6 Ռադիոֆիզիկա» բառերն ու թվերը փոխարինել «055102.02.6 Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» բառերով և թվերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. 2023/2024 ուսումնական տարում «02.6 Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «055101.03.6 Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «055101.05.6 Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագրերով ընդունված սովորողները մինչև ուսումնառության ավարտը շարունակում են օգտվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից՝ մինչև սահմանված կարգով տվյալ կրթական ծրագրով ուսումնառության ավարտը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան

  • Discussed

    01.04.2024 - 16.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 787

Print

Related documents / links