Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հովհաննես Մադոյան 16.02.2018 15:46:24 | Առաջարկում եմ վերանայել Հավելված 2-ի Ցանկ I-ի մեջ նշված Հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ կապված հոգեկան խանգարումներ և վարքագծային խանգարումների դասերը: F10 - F16 դասերի մեջ մտնում են նաև մարդիկ, ով ընդհամենը մեկ անգամ օգտագործել է հոգեակտիվ նյութ և «անբախտ» լինելու պատճառով հաշվառվել է: Օրինակ. F12.0 կամ F12.1 կոդով հաշվառվածները զրկվելու են մեքենա վարելու 5 տարի ժամկետով: Դա անտրամանական է և անիմաստ: Կարիք կա մասնագետների հետ լրամշակել այս դրույթը: | ||||
| 2 | Հովհաննես Մադոյան 16.02.2018 15:46:24 | Այժմ ՀՀ-ում իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժում, որի պացիենտների բուժումը կարող տևել ամիսներ կամ տարիներ: Վարելու իրավունքից զրկելը բուժումը ավարտելուց հետո 5 տարի ժամկետով անհամաչափ է, հաշվի առնելով այն, որ բուժմից խուսափող անձը զրկվում է վարորդական իրավունք ստանալուց ևս 5 տերով: Ստացվում է, եթե մարդ 3 տարի բուժման մեջ է եղել և ևս 5 տարի մնում է հաշվառված, ապա նա փաստացի 8 տարի իրավունք չունի վարելու: Եթե մարդը հաշվառվել է, չի բուժվել, պարզապես վճարել է վարչկան տուգանքը, նա ավելի բարենպաստ պայմաններում է: Նման ոչ տարբերակված մոտեցումը (1) անարդար է, (2) բերում է նրան, որ մարդիկ խուսափեն բուժվելուց: |