Add to favourites

Under development

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ստյոպա Հակոբյան 01.04.2024 09:45:02 Առաջարկվում է այդ նախագծին կից բերել մեկ այլ նախագիծ, որով կմարվեն այդ ոլորտի 2020 թվականից հետո հիմնադրված տնտեսվարողների սարքավորումների ձեռք բերման և վարկային միջոցների ներգրավման համար բանկերից ստացված ֆինանսական միջոցները, քանի որ պետությունը մի դեպքում 2020 թվականից սկսած աջակցել է այդ ոլորտին որպեսզի ոլորտը ձարգանա, իսկ այս նախագծի ընդունմամբ ոլորտը մինգամից կդադարի գոյություն ունենալ, ընդ որում պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը չի նույնանում մեկանգամյա օգտագործման սպասքի արտադրության հետ, անհրաժեշտ է որ հավասար շուրջ 2 տարի ժամկետ տրամադրվի նաև տոպրակներ արտադրող տնտեսվարողներին, որպեսզի նրանք կարողանան այդ ժամանակահատվածում մարեն իրենց վարկային պարտավորությունները կամ հակառակը կտրուկ քայլերի դեպքում պետությունը պետք է վերցնի իր վրա նրանց ֆինանսական բեռը: Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 4 տարի առաջ։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և Ազգային ժողովի կողմից 2020 թվականի ապրիլի 17-ին ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-226-Ն օրենքը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից։ Արդյունքում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվում է առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը։ Մեկանգամյան օգտագործման պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի առկայության կամ օտարման արգելքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով՝ դրանց արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանառության և հասույթի կտրուկ նվազումը կանխարգելելու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը չխոչընդոտելու նպատակով։ Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և ոչ պարենային ապրանքների ու աղբի համար նախատեսված՝ երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների)՝ անկախ թաղանթի հաստությունից, առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը նախատեսվում է կիրարկել 2024 թվականի հուլիսի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը՝ 2025 թվականի կունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների) առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Չի ընդունվել
2 Ստյոպա Հակոբյան 01.04.2024 09:45:42 Որևէ պատշաճ հիմնավորում չկա այս նախագիծը ընդունելու համար, առաջարկում եմ այն չեղարկել: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացված է այդ նախագծերի ընդունման հիմնավորումը։ Չի ընդունվել
3 Ստյոպա Հակոբյան 01.04.2024 19:23:47 ՆՄան նախագիծ բերելով ծանր հարվածի տակ է դրվում այդ ոլորտի տնտեսվարողների հետագա գործունեությունը, ուստի այդ պայմաններում առնվազն պետք է 2-3 տարի ժամնակահատվածում աստիճանաբար արգելել այդ գործունեությունը, իսկ այս դեպքում այն ունի 3 ամիս ժամկետ, ընդ որում 4 տարի առաջ պահանջներ է ներկայացվել արտադրությանը մասնավորապես 50 մկմ և ավել արտադրատեսակներ վաճառքին, որևէ խոսք չի եղել հետագայում այն առհասարակ արգելելու մասին, ուստի 3 ամիս անց եթե օրենքը ընդունվի, այն չի կարող ողջամիտ ժամանակահատված դիտվել, դա պետք է կատարվի աստիճանաբար այլ ոչ թե կտրուկ, քանի որ 3 ամսում նույնիսկ հնարավոր չէ վաճառել առկա ապրանքային մնացորդները, Սկսած 2019 թվականից պարբերաբար իրազեկման միջոցառումներ են իրականացվել մեկանգամյան պլաստիկ արտադրանքի աստիճանական կրճատման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։ «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումն ամրագրված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 12-րդ կետով։ Մեկանգամյան պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի գործածության խթանման նպատակով մշակված նախագծերի փաթեթը մշակվել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է դեռևս 2023 թվականի մարտ ամսին (հղումը՝ https://www.e-draft.am/projects/5445)։ Չի ընդունվել
4 Տիգրան Պետրոսյան 13.04.2024 16:23:30 Վրաստանի օրինակով ուզւոմ եք փող հավաքել մարդկանցից, բայց դա նոռմալ չի: Վրաստանում ուրիշ ոլորտնա սրա պես արած: Մի ստիպեք ավել փող դուրս տա տնտեսվարողը, որ ապրանքի գինել ավտոմատ թանգացնի: Իրական վճարողը վերջում էլի սպառողնա լինելու, ոչ մեկ իրա գրպանից փող չի տա ուղղակի: Չի ընդունվել Առաջարկվող կարգավորումն ուղղված է մեկանգամյա պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի գործածության արգելքին, այլ ոչ թե գնի բարձրացմանը, հետևաբար ֆինանսական մուտքերի ավելացման նպատակ չի հետապնդում։
5 Sargis Gevorgyan 29.04.2024 14:19:36 Աջակցում եմ տվյալ նախագծի հաստատմանը, այո պոլիէթիլենային տոպրակներից ձերբազատվելն արդեն իսկ օրհասական խնդրի առարկա է: Ընդունվել է Մեկանգամյա պլաստիկ արտադրանքի գործածության կրճատումը շարունակական գործընթաց է։