Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Կառավարության 09.09.2010 թվականի թիվ 1251-Ն որոշմամբ ի թիվս այլ հարցերի՝ կարգավորված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու կարգը, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տեսակները, դրանց ներկայացվող պահանջները, վերջիններիս տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի  հաշվառման, հատկացման կարգը և այլն:

Մասնավորապես, քննարկվող որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա: Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ: Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմերի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները` փոխադարձության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա: Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ:

Նույն որոշման 11-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցների համարանիշերի տեսակները:

Նույն որոշման 12-րդ հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին կարմիր հիմնագույնի համարանիշերը, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տրանսպորտային միջոցներին երկնագույն հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա: Ընդ որում, լատիներեն «D» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, իսկ լատիներեն «T» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը՝ տեխնիկական անձնակազմին սպասարկող տրանսպորտային միջոցներին:

Միևնույն ժամանակ, քննարկվող որոշման դրույթների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանցով սահմանված չեն համանման դրույթներ պատվավոր հյուպատոսների մասով: Ավելին, նշված հարցը կարգավորված չէ նաև այլ իրավական ակտերով:

2. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու կարգին, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տեսակներին, դրանց ներկայացվող պահանջներին, վերջիններիս տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի հաշվառման, հատկացման կարգին զուգահեռ անհրաժեշտություն է ծագել կարգավորել քննարկվող իրավահարաբերությունները նաև պատվավոր հյուպատոսների մասով, քանի որ վերջիններս չեն նույնանում վերը թվարկված սուբյեկտներից որևէ մեկի հետ, իրենց կարգավիճակով և գործունեության բովանդակությամբ ունեն նշված սուբյեկտներից տարբերվող կարգավիճակ, գործառույթներ, իրավունքներ և պարտականություններ։

Արդյունքում, նախագծով առաջարկվում է սահմանել նաև պատվավոր հյուպատոսներին պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման և հաշվառումից հանելու կարգին առնչվող դրույթներ, սահմանել վերջիններիս հատկացվող հաշվառման համարանիշների տեսակները՝ հստակ կանոնակարգելով, որ վերջիններիս տրանսպորտային միջոցներին հատկացվելու են լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր, ընդ որում՝ յուրաքանչյուր պատվավոր հյուպատոսի մասով հատկացվելու է մեկական կարմիր հիմնագույնի համարանիշ։

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Նախագիծը նպատակ ունի կարգավորելու իրավական բացը՝ Կառավարության 09.09.2010 թվականի թիվ 1251-Ն որոշման կարգավորման առարկա հարաբերությունները կարգավորելով նաև պատվավոր հյուպատոսների առնչությամբ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական  բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերից, այլ բխում է Վարչապետի հանձնարարականից:

 

 

  • Discussed

    26.03.2024 - 10.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3068

Print

Suggestions

«ԱՐԷՅ ԼՈՈւ» ՍՊԸ

03.04.2024

իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, գրեթե միաժամանակ, տեղադրվել է նաև ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ-ը, որը գրեթե նույնությամբ կրկնում է սույն նախագծով առաջարկվող կարգավորումը՝ պատվավոր հյուպատոսներին (իրականում՝ պատվավոր պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին) լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր տրամադրելու վերաբերյալ, սակայն, իրավացիորեն չի պարունակում իրավահարաբերության սուբյեկտին՝ հյուպատոսական հիմնարկին պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշերի քանակի սահմանափակման և ըստ էության՝ պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սեփականության իրավունքի սահմանափակման վերաբերյալ դրույթ։ Ավելին, միևնույն իրավահարաբերության կարգավորմանն ուղղված, սակայն երկու տարբեր գերատեսչությունների կողմից միաժամանակ նախաձեռնված երկու նախագծերը միմյանցից տարբերվում են նաև պատվավոր հյուպատոսական հիմնարկներին պատկանող այլ տեսակների փոխադրամիջոցների համարանիշերի տրամադրման կարգ նախատեսելու հնարավորությամբ։ Մասնավորապես՝ համաձայն ՀՀ ՆԳՆ կողմից տեղադրված փոփոխության նախագծի՝ պատվավոր հյուպատոսներին (իրականում՝ պատվավոր պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին) կարող են սեփականության իրավունքով պատկանել թեթև մարդատար ավտոմեքենայից բացի նաև այլ տեսակի փոխադրամիջոցներ և դրանց կցորդներ (օրինակ՝ տրիցիկլեր, քվադրիցիկլներ, մոտոսայլակներ և մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոմոբիլների կցորդներ (ներառյալ տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոցիկլների, մոտոռոլլերների և մոպեդների հետնակցորդները), բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլներ, ավտոբուսներ) դրանց համար նախատեսված և վերջիններիս տեսակներին բնորոշ լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերի տրամադրման հնարավորությամբ։ Մինչդեռ, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի համաձայն՝ պատվավոր հյուպատոսին (իրականում՝ պատվավոր պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկին) կարող է պատկանել բացառապես «թեթև մարդատար ավտոմեքենա» տեսակի տրանսպորտային միջոց՝ դրա համար նախատեսված տեսակի կարմիր հիմնագույնի լատիներեն «H» տառը պարունակող համարանիշի տրամադրման հնարավորությամբ, ընդ որում՝ ընդամենը մեկ տրանսպորտային միջոց։

Ռոլանդ Ավոյան

31.03.2024

Առաջարկվում է Որոշմամբ հաստատված 11-րդ հավելվածի` 1) 1-ին կետի 3-րդ ենթակետում` ա. «հյուպատոսական հիմնարկների» բառերից որևէ լրացում չկատարել, քանզի «հյուպատոսական հիմնարկ» եզրույթը ՝ «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդգրկում է թե՛ պատվավոր, և թե՛ հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկները»։ Այնուամենայնիվ, եթե սույն նախագծով առաջարկվող փոփոխության նպատակը պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների համարանիշերի տարանջատումն է մնացյալ սուբյեկտների համարանիշերից, ապա առաջարկվում է. բ. համապատասխանաբար «գ» պարբերություններից հետո լրացնել նոր «գ1.» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «գ1. տեսակ 14.2, տեսակ 14.2.1` պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների». Այս առումով հարկ է նաև նկատել, որ թեթև մարդատար ավտոմոբիլները սեփականության իրավունքով պատկանում են, ոչ թե պատվավոր հյուպատոսին՝ որպես ֆիզիկական անձի, այլ վերջիններիս կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին։ Առաջարկվում է Որոշմամբ հաստատված 12-րդ հավելվածի՝ 1) 8-րդ կետի 3-րդ ենթակետում և 15-րդ կետում «հյուպատոսական հիմնարկների» բառերից որևէ լրացում չկատարել, քանզի «հյուպատոսական հիմնարկ» եզրույթը ՝ «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդգրկում է թե՛ պատվավոր, և թե՛ հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկները»։ 15-րդ Կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Լատիներեն «D» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, լատիներեն «T» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը՝ տեխնիկական անձնակազմին սպասարկող, իսկ լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը՝ «հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին:» Այս առումով կրկին հարկ է նկատել նաև, որ տրանսպորտային միջոցները սեփականության իրավունքով պատկանում են ոչ թե պատվավոր հյուպատոսին՝ որպես ֆիզիկական անձի, այլ վերջիններիս կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին։ Ինչ վերաբերում է պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին կարմիր հիմնագույնի մեկական համարանիշ հատկացնելու վերաբերյալ առաջարկվող դրույթին, ապա նախևառաջ պետք է արձանագրել, որ այն դուրս է փոփոխվող իրավական ակտով կարգավորման ենթակա իրավահարաբերությունների շրջանակից և բնույթից, բացի այդ, նման կարգավորումն ուղղակիորեն սահմանափակում է պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սեփականության իրավունքը, ինչը չի բխում «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի» տրամաբանությունից։ Հատկանշական է նաև, որ փոփոխվող իրավական ակտով որևէ սուբյեկտին տրամադրման ենթակա համարանիշերի քանակի վերաբերյալ սահմանափակում առկա չէ։

Ռոլանդ Ավոյան

31.03.2024

Առաջարկվում է Որոշմամբ հաստատված 11-րդ հավելվածի` 1) 1-ին կետի 3-րդ ենթակետում` ա. «հյուպատոսական հիմնարկների» բառերից որևէ լրացում չկատարել, քանզի «հյուպատոսական հիմնարկ» եզրույթը ՝ «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի»՝ 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդգրկում է թե՛ պատվավոր, և թե՛ հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկները»։ Այնուամենայնիվ, եթե սույն նախագծով առաջարկվող փոփոխության նպատակը պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների համարանիշերի տարանջատումն է մնացյալ սուբյեկտների համարանիշերից, ապա առաջարկվում է. բ. համապատասխանաբար «գ» պարբերություններից հետո լրացնել նոր «գ1.» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «գ1. տեսակ 14.2, տեսակ 14.2.1` պատվավոր պաշտոնատար անձանց (պատվավոր հյուպատոսների) կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկների սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների». Այս առումով հարկ է նաև նկատել, որ թեթև մարդատար ավտոմոբիլները սեփականության իրավունքով պատկանում են, ոչ թե պատվավոր հյուպատոսին՝ որպես ֆիզիկական անձի, այլ վերջիններիս կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներին։

See more