Add to favourites

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

 Նախագծի ընդունումը պայմա­նավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջների ապահովմամբ:

  1. Առկա իրավիճակը

Որոշման շրջանակներում Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան և Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրերում իրականացվել է վարելահողերի և բազմամյա տնկարկների իրավական խնդիրների ամբողջական գույքագրում: Հայթաղ բնակավայրում կազմակերպության կողմից ձեռք է բերվել 11.4 հա ընդհանուր մակերեսով 39 հողակտոր: Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրում իրականցվել են չմշակվող հողերի գույքագրման աշխատանքներ, գոտիավորվել է կոնսոլիդացման համար առավել նպաստավոր հողատարածքները: Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրում առկա են հողամասերի իրավական կարգավիճակին վերաբերող մի շարք անճշտություններ, որոնց լուծումը և ժամանակատարությունը անհնարին են դարձում սեղմ ժամկետներում հասնել որոշմամբ դրված խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացմանը խոչընդոտել են նաև համայքների կողմից հարցի լուծման նկատմամբ շահագրգռվածության ոչ բավարար լինելը, հողերի գնի արհեստական բարձրացումը, բարձրորակ կադրերին աշխատանքում ներգրավման համար ֆինանսական միջոցների բացակայությունը և այլն: Հաշվի առնելով, որ փորձնական ծրագրի արդյունքները գոհացուցիչ չեն եղել, նպատակահարմար է գտնվել չշարունակել ծրագիրը և ներկայացնել որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջների ապահովմանն ուղղված նոր նախագիծ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան հայեցակարգերի և ծրագրերի։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 1363-Ա որոշման 2.4 կետով  նպատակ է դրվել «Խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը»։

  1. Կարգավորման նպատակը

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է կազմակերպության կողմից գնված, սակայն չվաճառված հողերը թույլատրել կազմակերպությանը վաճառելու (հողերի ձեռք բերման արժեքի և դրանց վրա կատարված ծախսերի արժեքից ոչ պակաս արժեքով) կամ տրամադրելու վարձակալությամբ (վճարը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից), որպեսզի ապահովենք հողերի ձեռքբերման համար պետության կողմից ծախսված գումարների հետ վերադարձը: Ձեռք բերված և միավորված հողամասերի նկատմամբ սահմանվել է սահմանափակում, որպեսզի հողերի մասնատում տեղի չունենա:

Միաժամանակ, հողերի օգտագործումը խթանելու համար դիտարկվել է նաև հողամասերի վարձակալության տրամադրումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի կատարումը:

  • Discussed

    25.03.2024 - 12.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 866

Print