Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով ապրանքների (այդ թվում` Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված զգայուն ապրանքների) արտահանման մասով հաշվարկային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դուրս գրելու կարգի նախատեսումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ և 12-րդ մասերին համապատասխան` ՀՀ կառավարության 05.10.2017թ. N1257-Ն որոշմամբ սահմանված են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը: Նշված որոշման N1 հավելվածով սահմանված է էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը, իսկ նույն որոշման N3 հավելվածով սահմանված են այն դեպքերը, երբ հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ոչ էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, որոշման N3 հավելվածի 1․1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքի արտահանման դեպքերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ տարածք հետագծելիության ենթակա ապրանքների արտահանման դեպքերի։

Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով ապրանքների (այդ թվում` Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված զգայուն ապրանքների) արտահանման դեպքում հաշվարկային փաստաթղթերը պետք է դուրս գրվեն էլեկտրոնային եղանակով, ինչը բխում է հաշվարկային փաստաթղթերի դուրս գրումը բացառապես էլեկտրոնային եղանակով իրականացնելու գաղափարից։ Միաժամանակ, ԵՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով ապրանքների (այդ թվում` Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված զգայուն ապրանքների) արտահանումների մասով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման նպատակը` այդ արտահանումների հետ կապված հսկողական միջոցառումների շրջանակներում համապատասխան տեղեկատվության առցանց եղանակով ստացման հնարավորության ապահովումն է:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով ապրանքների արտահանման դեպքում հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով։

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով ապրանքների (այդ թվում` Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված զգայուն ապրանքների) արտահանման մասով հաշվարկային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դուրս գրելու կարգի սահմանումն է:

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:

6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

8. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով ապրանքների (այդ թվում` Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված զգայուն ապրանքների)  արտահանման դեպքում հաշվարկային փաստաթղթերը պետք է դուրս գրվեն էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով:

  • Discussed

    21.03.2024 - 05.04.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1229

Print