Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի   9-ի N 898-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետը սահմանում է մի շարք պետական մարմինների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ծառայողների Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) ստեղծվել է ՀՀ ազգգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով և Ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023թ. մարտի 29-ի N 354-Լ որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2023թ. մարտի 30-ից: Մինչ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունից առանձնանալը Որոշման դրույթները տարածվում էին Ծառայության զինծառայողների վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշման դրույթները տարածել Ծառայության զինծառայողների վրա:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Ծառայությունը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Որոշման դրույթները կտարածվեն Ծառայության զինծառայողների վրա:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի մեջ լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Ազգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին նախադասությունից «Պետկան պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության խառայությունը Վարչապետին ենթակա կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»:

 

  • Discussed

    20.03.2024 - 04.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Security, Social welfare, Financial

  • Ministry

    State Protection Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 725

Print