Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ 34-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս, համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1010-Ն որոշման Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի և փամփուշտների վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրում նախատեսված է նաև տեղեկատվությունը հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ 34-Ն օրենքի համաձայն կատարվել են փոփոխություններ օրենքի 9-րդ հոդվածում՝ անհրաժեշտ է այն ներառել նաև այդ հոդվածով նախատեսված ՀՀ կառավարության որոշման (ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1010-Ն) մեջ ևս։

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1010-Ն որոշման մեջ՝ համապատասխանեցնելով այն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ 34-Ն օրենքին։

4Կարգավորման նպատակը.

Նախագծի կարգավորման նպատակը՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ 34-Ն օրենքին համապատասխանեցումն է։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում այն կհամապատասխանի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ 34-Ն օրենքին՝ ապահովելով դրանով սահմանված պահանջների կատարումը։

7 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրելու միջոցով։

8 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Discussed

    19.03.2024 - 08.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Security, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 698

Print