Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի նպատակն է ապահովել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի կիրառումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության  2023 թվականի ապրիլի 27-ի N 614-Ն որոշմամբ պայմանավորված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։

  • Discussed

    19.03.2024 - 04.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 671

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Հավելվածն անհրաժեշտ է վերանայել Հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվնեցիայի 29-րդ հոդվածի լույսի ներքո, որը ենթադրում է ազատազրկված անձանց՝ իրենց վերաբերյալ որոշումների կայացման և իրականացման գործընթացում մասնակցություն, այդ թվում՝ քաղաքականությունների մշակումը և ընթացակարգային որոշումները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Հավելվածն անհրաժեշտ է վերանայել տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության լույսի ներքո, այդ թվում՝ անձի՝ իր վերաբերյալ տվյալների հասանելիության տեսանկյունից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Հավելվածում առաջարկում ենք անդրադառնալ նաև աջակցող սարքերի տրամադրմանը բժշկական օգնություն ստանալիս, այդ թվում՝ ակնոցը, սայլակը, ձեռնափայտը, քայլակը և այլն։

See more