Add to favourites

Ակունք խոշորացված համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը որպես նվիրատվություն ընդունելու, դրանք անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և դրանց նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԿՈՒՆՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ, ԶՈՎԱՇԵՆ ԵՎ ՀԱՏԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է 233 բնության հուշարձանների ցանկը, որտեղ ընդգրկվել են հազվագյուտ, եզակի, բացառիկ կամ տիպիկ, գիտական, հնէաբանական, էկոլոգիական, գեղագիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական գոյացություններ և բնապատմական համալիրներ: Վերոնշյալ երկրաբանական գոյացություններին բնության հուշարձանի կարգավիճակ տալու նպատակը՝ բնական, անխաթար վիճակով պահպանումն է և դրանց շուրջ զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բնության հուշարձանների պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով, որում համաձայն նույն հոդվածի 3-րդ մասի՝ ընդգրկվում է անվանումը և դասակարգումը, տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները, նկարագրությունը, չափագրությունը և վիճակը, սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը, պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Որոշմամբ հաստատված «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանը (այսուհետ՝ Հուշարձան) դեռևս չունի շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանով հաստատված անձնագիր, իսկ առանց անձնագրի հաստատման գործնականորեն հնարավոր չէ ապահովել վերջինիս պահպանության ռեժիմը: Հարկ է նշել, որ բնության հուշարձանի անձնագրի հաստատման հետ մեկտեղ՝ պահպանության լիարժեքության ապահովման տեսանկյունից փոփոխման է ենթակա նաև վերջինիս զբաղեցրած հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը (նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքներ, գործառնական նշանակությունը՝ բնապահպանական, հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայասանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2009 թվականի  Հողային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ բնության հուշարձանների զբաղեցրած հողերը համարվում են բնապահպանական:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև հրաբուխի՝ ժամանակի ընթացքում կրած փոփոխությունները, այդ թվում մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքների առկայությունը, ինչպես նաև իրականացված հողային աշխատանքների արդյունքում տեղի ունեցած ֆիզիկական հատկանիշների, այդ թվում՝ ռելիեֆի փոփոխությունները, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնվել և իրականացվել են հրաբուխի երկրաձևաբանական, երկրաբանա-հրաբխագիտական և իրականացված հողային աշխատանքների մանրամասն նկարագրի կազմման, ներկա իրավիճակի վերլուծության, հրաբուխի գիտական և զբոսաշրջային արժեքի գնահատման, ինչպես նաև կարգավիճակի համապատասխանության գնահատման աշխատանքներ:

 Իրականացվել է նաև հրաբուխի երկրաբանական տեսակետից անբաժանելի մաս հանդիսացող տարածքների քարտեզագրում: Նշված աշխատանքների արդյունքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա առանձնացվել են բնապահպանական, երկրագիտական և զբոսաշրջային հստակ արժեք ներկայացնող  9 երկրատեղանքներ, որոնք ենթակա են անձնագրավորման և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման:

Առանձնացված 9 երկրատեղանքների զբաղեցրած տարածքների կարգավիճակի փոփոխման նպատակով՝ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Կոտայքի մարզպետարան, տարածաքային կառավարման նախարարություն և Ակունքի համայնքապետարան՝ ներկայացնելով առանձնացված երկրատեղանքները և խնդրել նախաձեռնել Ակունք, Զովաշեն և Հատիս բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող համապատասխան հողամասերի՝ հօգուտ պետության անհատույց օտարման կազմակերպման գործընթաց: Արդյունքում՝ երկրատեղադիրքի համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Հայաստանի Հանրապետությանը անհատույց սեփականության իրավունքով օտարելու հարցը քննարկվել է Ակունք խոշորացված համայնքի ավագանու նիստում և ստացել է ավագանու համաձայնությունը, որից հետո օրենքով սահմանված կարգով իրականացվել է առանձնացված հողատարածքների չափագրում և փոխանցվել շրջակա միջավայրի նախարարությանը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Կառավարության որոշման սույն նախագծի կազմման հիմնական նպատակն է Ակունք խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ ընդունված փաթեթի հիման վրա՝ «Հատիս հրաբուխ»  երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի մշակման և հաստատման հետ մեկտեղ իրականացնել Ակունք խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր՝ 144,7 հեկտար հողերի նվիրատվության ընդունման,  այդ հողերի անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, ինչպես նաև հողերի նպատակային և գործառնական նշանակության փոփադրման գործընթացների իրականցումը:

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

  1. 5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում:

 

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Discussed

    15.03.2024 - 05.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Urban planning, Territorial administration and development, State property management, Cadastre, Use and maintenance of state property

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 623

Print