Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մա­սին» Կառա­վա­րու­­թյան որոշ­­ման նա­խագծի ընդու­նման անհրաժեշտու­թյունը պայ­մա­նավորված է սահմանային շերտ մուտքի հետ կապված հարբերությունների հստակեցմամբ:
Մասնավորապես, 2011 թվականի մայիսի 12-ի Հայաստանի Հանրապետության պետա­կան սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» N 735-Ն որոշմամբ սահմանված է սահմանային շերտ մուտքի տեղերում տեղադրվող նախազգուշացնող նշանի նմուշը (այսուհետ՝ նմուշ), համաձայն որի՝ սահ­մա­նա­յին շերտ մուտքը հնարավոր է անցագրով կամ անձը հաստատող փաստաթղթով, ինչը հա­ճախ առաջացնում է խնդրահարույց իրավիճակներ, քանի որ անձինք ունենալով միայն ան­ձը հաստատող փաստաթուղթ, առանց թույլտվության (անցագրի) մուտք են գործում սահ­մա­նային շերտ, թեև սահմանային շերտ մուտք գործելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի և թույլտվության (անցագրի) միաժամանակյա առկայությունը: Նշվածով պայ­մա­նավորված՝ նրանց նկատմամբ կիրառվում է վարչարարութուն՝ դրանից բխող հետևանք­ներով: Միաժամանակ, նմուշի վրա առկա են նաև որոշակի տարբերություններ հայերեն, ռուսերերն և անգլերեն լեզուներով տեքստերի միջև:
Բացի այդ, Կառավարության վերը նշված որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ սահմանային շերտ մուտք (ելք) գործելու նպատակով ներկայացված դիմումը քննարկ­վում և պատասխան է տրվում 10 աշխատանքային օրվա ընթացքում, որը հաճախ չի բավականացնում թույլտվություն տրամադրելու նպատակով անհրաժեշտ ստուգումներ իրակա­նաց­­նելու և դրանց արդյունքներով որոշում կայացնելու համար, քանի որ հաճախ առա­ջա­նում է լրացուցիչ ստուգումների իրականացման անհրաժեշտություն, որը ժամանակա­տար է և կարող է հանգեցնել նշված ժամկետի խախտման, հատկապես այն դեպ­քե­րում, երբ սահմանային շերտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակեր­պու­թյուն­ները միաժամանակ դիմում են իրենց մի շարք աշխատակիցների համար թույլ­տվություն տրամադրելու խնդրանքով, որոնց թիվը հաճախակի գերազանցում է մի քանի հարյուրը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է փոփոխել նմուշի ձևակերպումն այն տրամաբանությամբ, որ սահմանային շերտ մուտք գործելու համար պարտադիր լինի թույլ­տվության (անցագրի) և անձը հաստատող փաստաթղթի միաժամանակյա առկայությու­նը: Միաժամանակ, առաջարկվում է համապատասխանեցնել նմուշի տեքստի հա­յե­րեն, ռուսերեն և անգլերեն տեքստերը:
Բացի այդ, առաջարկվում է սահմանային շերտ մուտք (ելք) գործելու նպատակով ներ­կայացված դիմումի քննարկ­ման և դրան պատասխան տալու ժամկետը 10 աշխա­տան­քա­յին օրվա փոխարեն սահմանել 30 օր՝ այն համապատասխանեցնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետին:
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություն­­ներ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի նմուշի ձևակերպումը՝ սահմանային շերտ մուտք գործելու համար թույլտվության (անցագրի) և անձը հաստատող փաս­տա­թղթի միաժամանակյա առկայության սահմանմամբ, կհամապատասխանեցվեն նմու­շի հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստերը, իսկ սահմանային շերտ մուտք (ելք) գոր­ծելու նպատակով ներկայացված դիմումի քննարկ­ման և դրան պատասխան տալու ժամկետը կհամապատասխանեցվի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասին:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րու­թյուն­ներ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Ազգային անվտանգության ծառայություն

  • Discussed

    13.03.2024 - 28.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 591

Print