Add to favourites

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Նախագծի ընդունումը պայմանավորված է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման վարչության կողմից փորձարկման գործառույթի իրականացման համար անհրաժեշտ նմուշների ապահովման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC), կաննաբիդիոլի  (CBD) և կաննաբինոլի ստանդարտ նմուշներ։ Ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում, որպեսզի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվեն առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի, քանի որ գործող օրենսդրության շրջանակներում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման ստորաբաժանման կողմից արտադրական կանեփում տետրահիդրոկաննաբինոլի (THC) քանակական որոշման փորձարկումների իրականացումը անհնար է:

  • Discussed

    12.03.2024 - 28.03.2024

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 571

Print