Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը հան­րային սննդի օբյեկտների գործունեության հարկման համակարգի փոփոխությամբ պայ­մա­նավորված այդ գործունեության մասով սահմանված արտոնագրային հարկի հաշվարկ­ման նպատակով կիրառվող լրացուցիչ գործակիցները ուժը կորցրած ճանաչելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2017 թվա­­­­­կանի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով 2018 թվականի հուլիսի 1-ից հան­րային սննդի օբյեկտների գործունեությունը արտոնագրային հարկով հարկման համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկով հարկման համակարգ:

Խնդիրը կայանում է նրանում, որ, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում համա­պա­տաս­խան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշման մեջ և հան­րա­յին սննդի օբյեկտների գործունեության մասով սահմանված արտոնագրային հարկի հաշ­վարկ­ման նպատակով կիրառվող լրացուցիչ գործակիցները ուժը կորցրած ճանաչել:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշ­մամբ սահմանված հավելվածից հանել հան­րային սննդի օբյեկտների գործունեության վերա­բեր­յալ դրույթները:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան արտոնագրային հար­կով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիներն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշ­մամբ սահմանված հավելվածից հանել հան­րային սննդի օբյեկտների գործունեության վերա­բեր­յալ դրույթները:


  • Discussed

    29.01.2018 - 15.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6866

Print