Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում (այսուհետ նաև` օրենք) 16.01.2024թ. ՀO-23-Ն oրենքով 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան քաղաքացիների նկատմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայության զորակոչվելու պարտականության, ինչպես նաև օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիների համար 27 (35) տարին լրանալուց հետո մինչև 37 (45) տարեկանն իրենց ցանկությամբ համապատասխան ծառայության զորակոչվելու հետ կապված հարաբերությունները քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգում իրացնելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի .03.2024թ. N –Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքում 2024թ. հունվարի 16-ի ՀO-506-Ն oրենքով (ուժի մեջ է մտել 2024թ. փետրվարի 12-ին) կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայության զորակոչվելու պարտականություն է սահմանվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 27 (35) տարին լրացած արական սեռի քաղաքացիների համար իրավունք է սահմանվել մինչև 37 (45) տարեկանը լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել համապատասխան ծառայության: Նշված հարաբերությունների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 405-Ն որոշմամբ սահմանված քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգում հստակեցնել վերը նշված քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման ընթացակարգերը: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ իրացնել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կատարված կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների անվանումների փոփոխությունները, ինչպես նաև իրականացնել որոշման մի շարք դրույթների միատեսակ ձևակերպումներ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են օրենքի պահանջների համաձայն 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան քաղաքացիների նկատմամբ որպես պարտականություն սահմանված, ինչպես նաև օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և 27 (35) տարին լրացած արական սեռի քաղաքացիներին մինչև 37 (45) տարեկանը լրանալն իրենց ցանկությամբ համապատասխան ծառայության զորակոչվելու դեպքում նրանց առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման ընթացակարգերը, ինչպես նաև կատարվում են տեխնիկական բնույթի շտկումներ:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Discussed

    06.03.2024 - 22.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1101

Print

Suggestions

Արմեն Նազարյան

06.03.2024

ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1425-Ն որոշման համաձայն, «Վայոց Ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերութան ստեղծումից հետո «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվել է «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության, իսկ «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Վայքի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության: Ուստի առաջարկում եմ ՀՀ կառավարության 405-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ բաժնի համապատասխան 45 և 46 ենթակետերը վերախմբագրել:

Արմեն Նազարյան

06.03.2024

Առաջարկում եմ ՀՀ կառավարության 405-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ բաժնի ցանկում ավելացնել նոր բժշկական կենտրոն - «Վայոց Ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որը նոր ստեղծված մարզային նշանակության բժշկական կենտրոն է և կարող է ներգրավվել զորակոչի բժշկական զննումների աշխատանքներին:

Արմեն Նազարյան

06.03.2024

Առաջարկում եմ ՀՀ կառավարության 405-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ բաժնի 6-րդ ենթակետում «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ԱՐՀԿ բառերը փոխել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ բառերով, քանի որ անհասկանալի է թե ինչ է նշանակում ԱՐՀԿ հապավումը:

See more