Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2100-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգումն է, նշանակման գործընթացների  էլ ավելի պարզեցումը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններով (կատարվել են Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2100-Ն որոշմամբ) սահմանվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանարապետությունում կենսաթոշակ նշանակելու ընթացակարգերը:

Հարկ է նկատի ունենալ, որ գործող ընթացակարգերի կիրառման ընթացքում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնք կարգավորման անհրաժեշտություն ունեն, մասնավորապես՝

  1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված՝ կենսաթոշակի նշանակման ժամկետների կիրառությունը գործող կարգավորումներով հաշվարկվում է դեկտեմբերի 11-ից (երբ կիրարկվել է էլեկտրոնային դիմում ներկայացնելու համակարգը)։ Ըստ այդմ, օրենքով սահմանված՝ կեսաթոշակի նշանակման դիմում ներկայացնելու եռամսյա ժամկետը այս կատեգորիայի անձանց համար ավարտվում է 2024 թվականի մարտի 11-ին, որից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվելու է դիմելու օրվանից (մինչև 2024 թվականի մարտի 11-ը դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվելու է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ)։ Մյուս կողմից, կենսաթոշակի նշանակման անհրաժեշտ պայման է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցով հաշվառում ունենալը։ Այս տեսակետից, հարկ է նկատի ունենալ, որ քաղաքացիներից ստացվել են բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկատվություն առ այն, որ անձնագրային բաժիններում գոյացած հերթերի պատճառով մինչև 2024 թվականի մարտի 11-ը հաշվառվելն հնարավոր չէ։ Այս հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում վերանայել նաև կենսաթոշակի նշանակման դիմում ներկայացնելու ժամկետները։
  2. Գործող իրավակարգավորւմների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական չճանաչված անձանց (ում կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում) կենսաթոշակի իրավունքն իրացնելիս նրանց տվյալները պետք է նույնականացնել Ներքին գործերի նախարարության տրամադրած՝ փախստական չճանաչված անձանց տվյալների հետ։

Սա նշանակում է, որ եթե կենսաթոշակի համար դիմած անձի տվյալներն առկա չեն Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներում, ապա նրան, որպես բռնի տեղահանված անձ, կենսաթոշակ նշանակվել չի կարող։

Կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգն էլ ավելի պարզեցնելու համար նպատակահարմար է Ներքին գործերի նախարարության տրամադրած՝ փախստական չճանաչված անձանց տվյալները հաշվի առնել կենսաթոշակն առաջին անգամ նշանակելիս (երբ կենսաթոշակի իրավունքն անձը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության տարածքում)։ Այն դեպքում, երբ անձի կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, ապա այդ փաստը բավարար է նրա կենսաթոշակի իրավունքը Հայաստանի Հանրապետությունում իրացնելու համար։

Նշված հանգամանքով պայմանավորված՝  անհրաժեշտություն է առաջացել վերանայել անձի (ում կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում) կենսաթոշակ նշանակելը մերժելու հիմքերը։

  1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձիք Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման համար դիմելու հնարավորություն են ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից, այն էլ այն դեպքում, եթե հասցերել են այդ ժամանակահատվածում հաշվառվել ՀՀ բնակության վայրի հասցեով։ Այս ժամանակահատվածում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձը, ում տվյալներն առկա են եղել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, մահացել է և չի հասցրել դիմել ՀՀ-ում կենսաթոշակի նշանակման համար։ Այս դեպքում գործող օրենսդրությամբ հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ նշանակվել չի կարող։ Այսպիսով, ստացվում է, որ եթե անձը մահացել է կենսաթոշակի դիմում ներկայացնելուց հետո, ապա նրա հուղարկավորության համար կնշանակվի թաղման նպաստ, իսկ ով չի հասցրել նշանակման դիմում (այդ թվում՝ օբյեկտիվ հիմքերով) ներկայացնել, ապա մահանալու պարագայում թաղման նպաստ չի նշանակվի։ Այս երկակի մոտեցումից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև թաղման նպաստի նշանակման գործընթացը։
  2. Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջացել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կերակրողը կորցնելու դեպքում կենսաթոշակ (նպաստ) նշանակելու մասով։ Գործող օրենսդրության համաձայն (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի)՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ (նպաստ) ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից և վերականգնվում է, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում։

Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի կենսաթոշակ (նպաստ) ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է 2023 թվականի հուլիսի 1-ից և սեպտեմբերից սկսած այդ անձիք առկա իրողություններով պայմանավորված այլևս հնարավորություն չեն ունեցել ուսման մասին տեղեկանքները ներկայացնելու, իսկ ՀՀ-ում կենսաթոշակի նշանակման համար դիմելու դեպքում նրանց կենսաթոշակը (նպաստը) կարող է նշանակվել 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։ Այսպիսով ստացվում է, որ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող կենսաթոշակառուն իր կամքից անկախ հնարավորություն չի ունեցել ստանալու 2023 թվականի հուլիս-հոկտեմբեր ժամանակահատվածի համար իրեն հասանելիք կենսաթոշակը (նպաստը)։

  1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի նշանակման գործընթացում խնդիրներ են առաջացել նաև աշխատանքային ստաժերի հաշվառման մասով։ Հատկապես խնդրահարույց են այն դեպքերը, երբ քաղաքացիները, առկա իրողություններով պայմանավորված, չունեն աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթեր, սակայն Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա է այդ փաստաթղթերի լուսապատճենը կամ ստաժը հաստատված է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված՝ 2021 թվականի հետո ձևավորված հանձնաժողովի կողմից։

Փաստաթղթեր ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել նաև պարգևավճար նշանակելու գործընթացում։ Հատկապես խնդրահարույց է դառնում այն իրավիճակը, երբ անձին Լեռնային Ղարաբաղում արդեն նշանակված է եղել 30 հազար պարգևավճար (որպես զոհվածի ընտանիք), Հայաստանի Հանրապետություն տեղեփոխվելուց հետո, երբ անձը ձեռք է բերել կենսաթոշակ ստանալու (նպաստի) իրավունք նրան, որպես զոհվածի ընտանիքի անդամ, 31000 դրամ պարգևավճար նշանակելը մերժվում է համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու հիմքով։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով առաջարկվում է՝

  1. Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով՝
  • «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակման ժամկետների հաշվարկը կատարել 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո․
  • Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու ժամկետներում հստակեցնել որ, եթե հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում է, և դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի հունիսի 1-ը, ապա հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի դեկտեմբերի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը՝ ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո
  • Բռնի տեղահանված անձին կենսաթոշակ նշանակելը մերժելու հիմքերից հանել նրա տվյալները Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներում չգնվելու հիմքը.
  • Եթե բռնի տեղահանված անձը (ով չի ճանաչվել փախստական) կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի  մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակել փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար սահմանված ժամկետներում և կարգով.
  • Հաստակեցնել, որ կենսաթոշակի նշանակման գործընթացում Լեռնային Ղարաբաղի պետական եկամուտների տեղեկատվական բազայում առկա տվյալները հիմք են ընդունվում 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ.
  • Սահմանել, որ, եթե անձը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը մահացել է և չի հասցրել ՀՀ-ում դիմել կենսաթոշակի նշանակման համար և նրա կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից), ապա Հայաստանի Հանրապետությունում մահանալու և հուղարկավորվելու դեպքում նրա հուղարկավորությունը կատարած անձին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նշանակվում է թաղման նպաստ.
  • մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում կարող է հաշվառվել նաև աշխատանքային ստաժը սահմանող` Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի տեղեկանքով (հիմք ընդունելով՝ աշխատանքային ստաժը սահմանող՝ Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի՝ 2021 թվականից հետո տրված տեղեկանքը), ինչպես նաև Լեռնային ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի լուսապատճենների հիման վրա, եթե այդ փաստաթղթերի բնօրինակները քաղաքացին չի կարող ներկայացնել.
  • առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակել 2023 թվականի հուլիսի 1-ից, եթե Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը ենթակա է եղել վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա:
  1. Կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով առաջարկվում է կենսաթոշակների համար սահմանված կարգավորումներին համարժեք կարգավորումներ սահմանել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար, մանավորապես՝
  • նպաստների նշանակման ժամկետները համապատասխանեցնել կենսաթոշակների համար՝ նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ հնարավորություն տալով օրենսդրությամբ սահմանված ժամկետները կիրառել 2024 թվականի մարտի 11-ից հետո ներկայացված դիմումների համար.
  • Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակել 2023 թվականի հուլիսի 1-ից՝ կենսաթոշակի համար առաջարկվող փոփոխություններին համապատասխան.
  • Բռնի տեղահանված անձին նպաստ նշանակելիս հիմք ընդունել նաև Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի լուսապատճենները:
  1. Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացում կատարելու միջոցով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում զոհված զինծառայողի ընտանիքին պարգևավճար նշանակված լինելու դեպքում ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված յուրաքանչյուր այլ անդամին պարգևավճար նշանակել՝ առանց զինծառայողի զոհվելու մասին փաստաթղթերի (հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում այդ անձանց նշանակված 30 հազար դրամ պարգևավճարը նշանակված է եղել համապատասխան փաստաթղթերի առկայությամբ)։
  2. Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի տվյալները շտեմարան ներմուծելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի մշակման ու ներդրման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համար նախատեսված ժամկետը 2024 թվականի հունիսի 1-ի փոխարեն սահմանել հուլիսի 1-ը՝ հաշվի առնելով դիմումներ ներկայացնելու ժամկետների վերանայումը։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն  և 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կերկարաձգվան նշանակման ժամկետները, ավելի կպարզեցվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի նշանակման ընթացակարգերը:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:

 

  1. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի 200 հազար դրամ թաղման նպաստ նշանակել շուրջ 100 անձի (Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուի) մահվան կապակցությամբ։ Լրացուցիչ շուրջ 20 մլն դրամի ծախսը կֆինանսավորվի 1205 ծրագրի 12002 միջոցառման (Կենսաթոշակ, ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում տրվող թաղման նպաստ) գծով նախատեսված միջոցների հաշվին։

 

 

 

 

  • Discussed

    04.03.2024 - 19.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 663

Print