Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ   ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ,   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆՄԱՍԻՆ», «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»,  «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»,  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»,   ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

      Ներկայացվող նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքների ընդունմամբ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի 23.05.2023 N 02/11.4/17279-2023 հանձնարարականի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով, հաշվի առնելով հաշմանդամության ոլորտում իրականացված բարեփոխումները, անհրաժեշտություն է առաջացել հարակից օրենքներում իրականացնելու փոփոխություններ և լրացումներ՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքներով սահմանվել են նոր հասկացություններ, միաժամանակ ներդրվել է հաշմանդամության գնահատման նոր համակարգ։ Մասնավորապես՝ վերոնշյալ օրենքներով կիրառվում է հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ և ֆունկցիոնալության գնահատում և այլ սահմանումներ, որոնք անհրաժեշտ են  սահմանել հարակից օրենքներում՝ վերանայելով  հաշմանդամ, հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խումբ կամ կարգ, բժշկասոցիալական փորձաքննություն և այլ բառերը։

     Այս համատեքստում, փոփոխություններ և լրացումներ են կատարվել հետևյալ օրենսգրքերում և օրենքներում՝

1.ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում.

  1. ՀՀ Ընտանեկան օրենսգրքում

3.Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքում

  1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում

5.«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում

6.«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում

  1. 7. «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում
  2. 8. «Փաստաբանության մասին» օրենքում
  3. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում
  4. 10. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում
  5. 11. «Պետական տուրքի մասին» օրենքում ։ 
  1. Կարգավորման նպատակը և բնույթը

          Փաթեթում ներառված է 11 օրենսդրական ակտ՝ չորս օրենսգիրք և 7 օրենք, որոնցում փոփոխություններ կատարելու մասին ներկայացվող նախագծերի ընդունումը նպատակ ունի խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում։ Փաթեթով ներկայացված նախագծերով օրենքների ձևակերպումները և հասկացությունները համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը։ Միաժամանակ, զուգահեռներ են տարվում հաշմանդամության խմբերի և ֆունկցիոնալության սահմանափակումների միջև՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ապահովելու նպատակով։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

           Նախագծերը մշակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները։

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծերի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

7.     «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

         Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

          Նախագիծը մասամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

  • Discussed

    28.02.2024 - 14.03.2024

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 726

Print

Suggestions

Արա Սաղումյան

29.02.2024

Քանի որ 60 տարեկան երեխա չի լինում, առաջարկում եմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասում «60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները» բառակապակցության մեջ «երեխաները» բառը փոխարինել «զավակները» բառով:

See more