Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իրավակարգավորման համաձայն յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, ովքեր դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Գործող իրավակարգավորմամբ սահմանվում է, որ չեն վերադարձվում «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերը: Սակայն սովորողները չեն վերադարձնում նաև տեխնոլոգիա և կերպարվեստ առարկաների գիրք-տետրերը, ինչի մասին կարգավորումն անհրաժեշտ է այդ գիրք-տետրերի տպագրման գործընթացը կազմակերպելու համար: Տեխնոլոգիա և կերպարվեստ առարկաների գիրք-տետրերը աշխատանքային են, դրանք տպագրվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար:

  • Discussed

    26.02.2024 - 13.03.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 690

Print