Add to favourites

Located in RA Government

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՅՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՅՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

          «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։

     Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

     Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների կատարման ապահովմամբ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները։ Նախագծով ներկայացվել են  պահպանության ապահովում իրականացնող ծառայողների, ներքին անվտանգության, մարզային կառավարման կենտրոնների, օպերատիվ  աշխատանք և հերթապահություն իրականացնող ծառայողների  և ռիսկերի կառավարման վարչությունների պաշտոնների համար մասնագիտությունների ցանկ և մասնագիտական պահանջներ, ինչը հնարավորություն կտա նման պաշտոնների համալրման ընթացքում ունենալ կողմնորոշիչ չափորոշիչներ Ծառայության պաշտոների համալրման նպատակով մրցույթների  կազմակերպման   աշխատանքներն իրականացնելու  համար։

Ծառայության  քաղաքացիական ծառայողների մասնագիտական պահանջները և կարողությունների նկարագրերը տրված են քաղաքացիական ծառայողների պաշտոնների աձնագրերում։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 

      Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության  կողմից։

 

4 Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները։

 

  1. 5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

          Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

 

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

     Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, և «Էկոպարեկային ծառայության մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումից։

  • Discussed

    23.02.2024 - 09.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Job and employment, Public service

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 882

Print