Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ 2024ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ 2024ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Սևան համայնքի միավորումից հետո անհրաժեշտություն է առաջացել համայնքի գյուղական բնակավայրերի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի համար մրցութային մեկնարկային գներ սահմանելու, որը հնարավորություն կտա համակարգել իրականացվող գործընթացները, ունենալ սահմանային մեկնարկային գներ և ապահովել բյուջեի եկամուտները:

Համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից վերանայվել են նախորդ տարիներին կիրառված մեկնարկային գները, դրանց համապատասխանությունը օրենսդրությանը:

 

  1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

 Ներկայումս համայնքում գործում է 2022թվականին սահմանված մեկնարկային գները և անհրաժեշտություն է առաջացել որոշ դեպքերում վերանայել՝ հաշվի առնելով բնակավայրերի առանձնահատկությունները, հողերի կատեգորիաները:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Իրավական ակտի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի 2024թվականին ևս ապահովել համայնքային բյուջեի եկամուտները, գյուղատնտեսական ոլորտում ունենալ հստակեցված չափորոշիչներ, մշակել  համակարգ և գործել որոշմամբ սահմանված գնային քաղաքականության շրջանակներում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության և քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցներ.

        - համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ

  • Discussed

    20.02.2024 - 07.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Financial, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 731

Print