Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կապան քաղաքում տնային կենդանիներ պահելու կարգ սահմանելու մասին» Կապան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջներով, համաձայն որի, այդ մասով տեղական տուրքի դրույքաչափերը և թույլտվությունները սահմանվում և տրամադրվում են ավագանու կողմից նախապես սահմանված կարգի համաձայն:
Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև հետևյալով.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 113-րդ հոդվածը քաղաքացիների և իրավաբանական անձանց համար նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու, ինչպես նաև նույն խախտումների համար, որոնց հետևանքով վնաս է պատճառվել քաղաքացիների առողջությանը կամ գույքին: Նույն օրենսգրքի 114-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում արգելված տեղերում անասուններ պահելու համար:
Իրավակիրառական պրակտիկան ցույց է տալիս, որ Կապան քաղաքում՝ համայնքի ղեկավարի կողմից երբևիցե չի իրականացվել ֆիզիկական և իրավաբանական անձանց տիրապետման ներքո գտնվող տնային կենդանիների հաշվառում, չեն սահմանվել դրանց պահելու համապատասխան կանոնները, զբոսանքի, ինչպես նաև կենդանիների դիերի թաղման և թափոնման իրականացման հատուկ առանձնացված վայրերը և այլ:
Արդյունքում՝ վերը նշված գործող իրավական ակտերի դրույթները չեն իրացվել համայնքային մակարդակում՝ կանոնները սահմանող ենթաօրենսդրական ակտի բացակայությամբ պայմանավորված:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց տիրապետման ներքո գտնվող տնային կենդանիների, մասնավորոպես՝ մարտական, պարեկային, ծառայողական և այլ ցեղատեսակների շների զբոսանքն առանց դնչկալի և կապի կարող է իրական վտանգ ներկայացնել Կապան քաղաքի բնակչության համար: Շների կողմից եղել են հարձակման և (կամ) ագրեսիվ պահվածքի դեպքեր, որոնց հետևանքով մարդկանց և կենդանիներին մարմնական վնասվածքներ և (կամ) հոգեբանական տրավմա է հասցրել:
Սույն կանոնների ընդունմամբ ակնկալվում է կարգավորել վերը նշված խնդիրները, այդ թվում՝ մարդկանց և կենդանիների առողջությանը սպառնացող (առավելապես՝ շների կողմից) վտանգը հասցնել նվազագույնի, ինչպես նաև որոշման նախագծի ընդունումը կարող է ապահովել Կապան համայնքի բյուջեի մուտքերի որոշակի աճ: Նախագծի ընդունման արդյունքում, տեղական մակարդակում կիրացվեն օրենսդրությամբ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի համար սահմանված լիազորությունները, միաժամանակ կկարգավորվեն այդ լիազորությունների իրականացումից բխող իրավահարաբերությունները:

  • Discussed

    15.02.2024 - 03.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Kapan municipality of Syunik marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 800

Print