Add to favourites

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին> N1902-Ն (կետ5.2, կետ7.1) և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի <Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N 531-Լ (կետ 22, կետ 76) որոշումներով ամրագված  թվով 2 միջոցառումների կատարման, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության 2023  թվականի օգոստոսի 24-ի N /27.2/38455-2023 գրությամբ ներկայացված իրավական պետական փորձագիտական եզրակացությամբ ներկայացված պահանջի ապահովման և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (2023 թվականի նոյեմբերի 3-ին էլեկտրոնային փոստով տրված) հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:

 

2. Առկա իրավիճակը.

     ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի <Հայաստանի Հանրապետության կառավարության  2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին> N1902-Ն և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի <Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N 531-Լ որոշումներով ամրագված միջոցառումների կատարման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել և շրջանառել է «Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության  շենքերը/շինությունները  շահագործման  համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը, լիցենզավորված կազմակերպության եզրակացության և միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևերը հաստատելու մասին» և «Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը, որոնք համապատասխանաբար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2023 թվականի օգոստոսի 7-ի N01/14/10094-2023 և 2023 թվականի հոկտեմբերի 16-ի N 01/14.1/12139-2023 գրություններով ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ փորձաքննության:

      «Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության  շենքերը/շինությունները  շահագործման  համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը,  լիցենզավորված կազմակերպության եզրակացության և միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևերը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

     Փորձաքննության եզրակացությամբ առաջարկվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն սահմանել լիազորող նորմեր նաև լիցենզավորված կազմակերպության եզրակացության և միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևերի հաստատման մասով և խնդրին անդրադառնալ համապատասխան լիազորող նորմերի առկայությամբ:

      Կոմիտեն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսել է համապատասխան իրավակարգավորման վերանայում Կառավարության լիազորությունների մասով՝ 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում:

 

      «Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

      ՀՀ արդարադատության նախարարության 2023 թվականի հոկտեմբերի 24-ի N/27.3/45633-2023 գրությամբ ներկայացված կարծիքի ներառմամբ Նախագծի ամբողջական  փաթեթը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

     ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (2023 թվականի նոյեմբերի 3-ին էլեկտրոնային փոստով տրված) հանձնարարությամբ առաջարկվել է Նախագիծն ընդունել Կոմիտեի նախագահի հրամանով:

       Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝  «Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում մշակում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը, հաստատում է գնագոյացման նախահաշվային նորմերը և դրանց կիրառման կարգերը», իսկ նույն օրենքի 10.1-ին հոդվածով քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին նման լիազորություններ վերապահված չեն, Կոմիտեն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսել է լրացուցիչ իրավակարգավորում քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի մասով՝ 10.1-ին հոդվածում և համապատասխան փոփոխություն 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության եզրակացության արդյունքները և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանձնարարականը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի շրջանակներում նախատեսվել են համապատասխան իրավակարգավորումներ:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում (ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագիր)

Կետ 2.7 <Քաղաքաշինության ոլորտում Կառավարությունը նախատեսում է  իրականացնել հետևյալ քայլերը.

Շենքերի ու շինությունների անվտանգ և հուսալի շահագործումն ապահովող իրավական դաշտի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի շարունակական բարելավմանն ուղղված քայլերի միջոցով>

<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք

Հոդված 10, 1-ին մաս, 4-րդ կետ <4) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների տեխնիկական վիճակից ելնելով՝ հաստատում է դրանք շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը.>

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում

Կետ 5.2

Շինարարության գնագոյացման մեթոդաբանության ոչ արդիական (դեռևս խորհրդային ժամանակաշրջանի) մեթոդների փոխարեն նոր՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող մեթոդաբանության ներդրման ճանապարհային քարտեզի մշակում, վերանայման ենթակա օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի շրջանակի սահմանում

Կետ 7.1, հավելված 1

7.1.«Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ

Կետ 7.1, հավելված 2

Արդյունքում, ֆիզիկական մաշվածության, ինչպես նաև զանազան բնական և տեխնածին գործոնների ազդեցության հետևանքով շենքերի զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում: Նման շենքերը սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չեն և դրանց հետագա շահագործումը վտանգավոր է մարդկանց անվտանգության և շրջակա միջավայրի համար:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

6. Ակնկալվող արդյունքը.

Քաղաքաշինական անվտանգ միջավայրի ձևավորում, վթարային շենքերի՝ այդ թվում չշահագործվող շենքերի և շինությունների վերաբերյալ կազմաքանդման որոշումների ընդունում և հիմնավորում:

 

  • Discussed

    14.02.2024 - 29.02.2024

  • Type

    Law

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 870

Print