Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

_____________2024 թվականի N ___-Ն

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է՝
1. Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 199-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 8-րդ կետում 
«քաղաքի» բառը փոխարինել «համայնքի» բառով,
2) որոշման 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ 
«15. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց», «Երեխաների աջակցության կենտրոն» և «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճների և նախասրահների համար սահմանված վճարի 100 տոկոսի չափով արտոնություն սահմանել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, ովքեր դահլիճի օգտագործման համար շահույթ չեն հետապնդում կամ օգտագործում են բարեգործական նպատակով։
«Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության համար սահմանված վճարի 100 տոկոսի չափով արտոնություն սահմանել՝
1) Աբովյան համայնքի գյուղական բնակավայրերի փաստացի բնակիչ համարվող կամ ընտանեկան գերեզմանատուն ունեցող անձանց հուղարկավորության համար,
2) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի տարածքում գործող տարեցների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատության բնակիչների հուղարկավորության համար,
3) Աբովյան համայնքում հաշվառված անօթևան անձանց հուղարկավորության համար,
4) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող միայնակ և հարազատներ չունեցող անձանց հուղարկավորության համար,
5) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց հուղարկավորության համար,
6) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող, ընտանիքի անապահովության համակարգում հաշվառված և սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության համար,
7) 2023 թվականի սեպտեմբերի 24-ին և դրանից հետո Արցախից բռնի տեղահանված և Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող ընտանիքի անդամի հուղարկավորության համար։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Discussed

    13.02.2024 - 28.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 711

Print