Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի    _________ _____-ի               N ______-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի  N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 24-րդ կետերը, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի <Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին> N592 որոշման.

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <2.Սույն որոշման կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:>,

2) Կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <3.Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում բնակչության պատսպարումն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 ,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ> շինարարական նորմերին համապատասխան առանձին կառուցված կամ ներկառուցված (կցակառուցված) քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներում (նաև մետրոպոլիտենում)՝ ապաստարաններում, պարզ թաքստոցներում, որոնք կարող են տեղակայվել արտադրական, հասարակական, բնակելի (այդ թվում` անհատական բնակելի տների) նշանակության շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային (ստորգետնյա) հարկաբաժիններում՝ ռազմական գործողությունների, դիվերսիաների, ինչպես նաև՝ բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած վտանգների դեպքում մարդկային, նյութական և տեխնիկական ռեսուրսների պատսպարման համար և շահագործվել երկակի նշանակությամբ: Խաղաղ պայմաններում նշված շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային հարկաբաժինների սենքերը (բացառությամբ մետրոպոլիտենի) կարող են շահագործվել ըստ թույլատրելի գործառնական նշանակության (այդ թվում՝ որպես կրթական ու մարզակրթական և հասարակական նշանակության այլ օբյեկտներ):>,

3) Կարգի 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

        <3.1 Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցներն այլ գործառնական նշանակությամբ շահագործման հնարավորությունը պետք է համաձայնեցնել համայնքի ղեկավարի և արտակարգ իրավիճակների ոլորտի լիազորված պետական մարմնի հետ ու հիմնավորել նախագծային լուծումներով՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգով: Խաղաղ պայմաններում այլ գործառնական նշանակությամբ պաշտպանական կառույցների շահագործումը չպետք է վատթարացնի վերջիններիս պաշտպանական անվտանգության և շահագործման նորմատիվային պայմանները: Խաղաղ պայմաններում երկրորդ նշանակությամբ ապաստարանների և թաքստոցների շահագործման (այդ թվում՝ ներքին հարդարման, վերազինման ու արդիականացման, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրման և այլն) նախընտրելի տարբերակներն են նշված սենքերում մարզասրահների գործարկումը, տարբեր մարզաձևերի զարգացումը՝ առողջ ապրելակերպի ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով: Նմանատիպ նախագծային փոփոխությունները պետք է հիմնավորվեն ճարտարապետահատակագծային առաջադրանքով, շենքի (սենքի) տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ, հաստատված նախագծային լուծումներով, շահագրգիռ մարմինների համաձայնեցումներով, շինարարության (այդ թվում՝ հիմնանորոգման/վերակառուցման կամ նորոգման) թույլտվությամբ: Խաղաղ պայմաններում այլ գործառնական նշանակությամբ պաշտպանական կառույցների շահագործման պայմանների հիմքում անհրաժեշտ է դիտարկել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- և 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջները: Պաշտպանական կառույց նախագծելիս պետք է հաշվի առնել <Հաշմանդամություն  ունեցող  անձանց  իրավունքների  մասին> ՀՀ օրենքով ամրագրված  դրանց մատչելիության և համընդհանուր դիզայնի ապահովման հիմնական սկզբունքները: >,

4) Կարգի 4-րդ կետի գ) ենթակետը  շարադրել հետևյալ բովանդակությամբ. <գ) պաշտպանական կառույցների երկակի գործառնական նշանակությամբ, համապատասխանաբար՝ պատերազմական և խաղաղ պայմաններում շահագործման (օգտագործման) կազմակերպումը.>,

5) Կարգի 4-րդ կետի  դ) ենթակետը  շարադրել հետևյալ բովանդակությամբ.

       <դ) արագ կառուցվող պաշտպանական կառույցներն իրականացվում են նախքան զորակոչը վտանգի աճի ժամանակահատվածում, զորակոչի ժամանակ կամ պատերազմի պայմաններում, հավաքովի պատող կոնստրուկցիաներով կամ այլ նյութերով՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերի, որպես պատերազմի սպառնալիքի հակազդեցության հրատապ միջոցառում:>,

6) Կարգի 5-րդ կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.     

<ա) ապաստարաններում՝ ՀՀ համայնքների կենսագործունեությունն ապահովող  և պատերազմական դրության պայմաններում գործունեություն ծավալող պետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներին (ծառայողներին),   հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող, հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող օբյեկտներում աշխատողներին (ծառայողներին)` անկախ նրանց տեղակայման վայրից.>,

7) Կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. <6.Խաղաղ պայմաններում, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (բացառությամբ մետրոպոլիտենի)՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերի կարող են շահագործվել (օգտագործվել) որպես հասարակական նշանակության օբյեկտներ՝ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ պահանջների, քաղաքացիական պաշտպանության ոլորտի պետական լիազորված մարմնի և համայնքի ղեկավարի համաձայնեցումների ապահովման  պայմանով, նախագծային լուծումների առկայությամբ, առանց կոնստրուկտիվ փոփոխությունների: Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցների շահագործումը որպես հասարակական նշանակության օբյեկտներ կարող է կազմակերպվել տրամադրվող 80-100%  տարածքում, ըստ անհրաժեշտության վերջինիս վերաձևափոխումը և ազատումն առավելագույնը 6 ժամվա ընթացքում ապահովելու պայմանով:>,

8) Կարգի 7-րդ կետի <կառուցման ժամկետներով> բառերը փոխարինել <կառուցման տևողությամբ> բառերով,

9) Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <8. Արագ կառուցվող պաշտպանական կառույցների՝ ապաստարանների ու թաքստոցների, պարզագույն թաքստոցների տեսակը, տեխնոլոգիական լուծումները, թվաքանակը, դրանց տեղակայման/տեղաբաշխման վայրը, կառուցման, վերակառուցման ու վերազինման (նախագծման) տեխնիկական պայմանները, տևողությունը և ժամանակացույցը հստակեցվում և մշակվում են վաղօրոք, խաղաղ պայմաններում (այդ թվում` պատերազմի սպառնալիքի ժամանակահատվածում)՝ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի պետական լիազորված մարմնի կողմից՝ ղեկավարվելով <Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>, <Քաղաքացիական պաշտպանության մասին> օրենքների պահանջներով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերով:>,

10) Կարգի 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

11) Կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <11.Բնակչության կազմակերպված և ժամանակին պատսպարման համար պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունների ղեկավարներն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ իրականացնում են բնակչության, այդ թվում՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում, համատիրություններում  աշխատողների (ծառայողների) պաշտպանական կառույցներին ամրագրման միջոցառումներ: Պաշտպանական կառույցների մուտքի տեսանելի հատվածում փակցվում է ցուցատախտակ, իսկ դեպի պաշտպանական կառույցներ տանող շարժական երթուղիների վրա` ցուցանշաններ:>,

12) Կարգի 12-րդ կետի գ) պարբերության <իմանալ> բառը փոխարինել <ապահովել> բառով, դ) պարբերության <սնումը, բժշկական ապահովումը> բառերը փոխարինել  <սննդով և բուժօգնությամբ ապահովումը> բառերով,

13) Կարգի 13-րդ կետի բ) ենթակետի <բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ> բառերը փոխարինել  <բնակչությունը կապի տեխնիկական միջոցներով (բջջային հեռախոսակապ, համակարգչային տեխնիկա, հեռուստատեսություն, ռադիոընդունիչ) իրազեկվում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից տրվող հաղոդագրությունների վերաբերյալ> բառերով,

14) Կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <18. Հասարակական վայրերում գտնվող բնակչությունը պատսպարվում է ըստ գտնվելու վայրի՝ որպես պաշտպանական կառույց օգտագործելով մետրոպոլիտենը, ստորգետնյա անցումները, ստորգետնյա ավտոկայանատեղերը, բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների առաջին հարկերը, որմնախարսխային և ստորգետնյա հարկաբաժինները: Պաշտպանական կառույցներով չապահովված բնակչությունը մասնակցում է պարզագույն թաքստոցների կառուցմանը, հետագայում դրանցում պատսպարվելու նպատակով` համաձայն պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից հաստատված պլանի:>:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  

  • Discussed

    13.02.2024 - 28.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 748

Print

Suggestions

Տիգրան Ստեփանյան

16.02.2024

Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք նախագծով առաջարկվում է մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի /այդ թվում՝ անհատական բնակելի տների/ նկուղային տարածքները առանց սեփականատերերի թույլտվության և համաձայնության՝ դարձնել այլ անձանց համար օգտագործելի

See more