Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԸ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ, ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԸ, ՈՐՍՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, ՈՐՍԻ ԱՐԳԱՍԻՔԸ, ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԻՐԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԸ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ, ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԸ, ՈՐՍՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, ՈՐՍԻ ԱՐԳԱՍԻՔԸ, ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԻՐԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

          «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։

     Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ ծառայողն իրավունք ունի վերցնելու ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, գրանցելու տեղորոշման կոորդինատները, վերցնելու օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը, Կառավարության սահմանած կարգով տնօրինելու դրանք:

Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը տնօրինելու կարգը, որից ելնելով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է սահմանել Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից բխող կարգը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

      Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։

4 Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը տնօրինելու կարգը։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

         Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

     Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետում։

  • Discussed

    13.02.2024 - 28.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3352

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: