Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է անչափահասի, անգործունակի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը Կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբանի ներգրավման պահանջ:Այդ համատեքստում ներկայումս գործում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 847-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը, որի գործնական կիրառման արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ:Մասնավորապես՝ կարգը պարունակում է հոգեբանի մասնագիտական պահանջների վերաբերյալ կարգավորումներ, որոնց կիրառումը անհրաժեշտ է հետաձգել՝ գործընթացն արդյունավետ իրականացնելու և կադրեր ներգրավելու համար:Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 1.144 քրեական վարույթով որակավորված հոգեբանների մասնակցությամբ կատարվել է 1.619 քննչական գործողություն, և 2024 թվականին մոտավոր հաշվարկով կարիք կլինի նվազագույնը 25 որակավորված հոգեբանի: Ներկայիս կարգավորման համաձայն 25 որակվորված հոգեբանների որակավորման վկայականի ժամկետը երկարաձգվել է մինչև հունիս ամիս, սակայն վերջիններիս շարքում կան անձինք, ովքեր չեն բավարարում միաժամանկյա բակալավրի և մագիստրոսի որակավորում ունենալու պահանջին, ինչպես նաև տվյալ կարգավորման պայմաններում ներկայումս բարդ կլինի ապահովվել պահանջվող որակավորմամբ կադրերի ներգրավումը, ուստի անհրաժեշտություն է ծագել կատարել նախագծով առաջարկվող լրացումը: 
2. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքըՆախագծով առաջարկվում է, հաշվի առնելով ներկայիս իրավիրճակը և ակնկալելով առավել մասնագիտացված կադրերի ներգրավումը, գործող որոշմամբ բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման, մասնագիտական առնվազն մեկ տարվա ստաժ ունենալու պահանջ  նախատեսող դրույթի կիրառման ժամկետ սահմանել 2026 թվականի հունվարի 1-ը:
3. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։
4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՆախագծի ընդունումն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Discussed

    12.02.2024 - 27.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Justice, Education and science, Job and employment, Criminal legislation, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 751

Print