Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղա­քա­ցիա­­կան ծա­ռա­յության կազ­մա­կերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառա­յող­­ի իրա­­­­­­­­վա­կան վի­ճա­կի, ինչպես նաև քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբե­րու­թյուն­ներ:

  • Discussed

    25.01.2018 - 15.02.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Education and science, Job and employment, Social welfare, Sport and youth, Economical, Fight against corruption, Constitutional and administrative legislation

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 15259

Print

Suggestions

Արմեն Գրիգորյան

25.01.2018

Հոդված 8 Քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքում կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և/կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում կամ կադրերի ռեզերվից՝ տեղափոխության արդյունքում կամ ժամկետային աշխատանքային պայմանագրով: Հոդված 10/9 Թեստերում ընդգրկվող առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխան մարմինը՝ մասնագիտական գիտելիքների մասով ևքաղաքացիական ծառայության գրասենյակը՝ կոմպետենցիաների մասով: Հոդված 12/2 Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է տվյալ թափուր պաշտոնին հավասարազոր պաշտոն զբաղեցնող այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել թափուր պաշտոնին, եթե վերջինս բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Հանել 12-րդ հոդվածի 5-րդ կետը: Հոդված 10/8 Քաղաքացիական ծառայության պաշտոնների առանձնահատկություններից ելնելով կարող են կազմվել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետմանը ներկայացվող պահանջներից բխող տարբեր բովանդակությամբ թեստեր: Հոդված 10/2 վերջին նախադասություն Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի և քաղաքացիական ծառա¬յութ¬¬յան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Արմեն Գրիգորյան

25.01.2018

7) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ՝ քաղաքացիական ծառայության պաշտոններից սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով ազատված քաղաքացիական ծառայողների գրանցման տիրույթ.

Արմեն Գրիգորյան

25.01.2018

4) քաղաքացիական ծառայող՝ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող, մասնագիտական գործունեություն կատարող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարձատրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի.

See more