Add to favourites

Under development

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Քնարիկ Հովհաննիսյան 20.02.2024 11:31:36 ՇՄԱԳ-ում նշված գործընթացների շարքում բացի բացասական ազդեցություններից կարող են տեղի ունենալ նաև դրական ազդեցություններ (միկրոկլիմայի բարելավում, սոցիալական վիճակի լավացում, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն)։ Այդ հանգամանքները նույնպես հարկ է ներառել ՇՄԱԳ-ի կազմում։ Չի ընդունվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով ամրագրված «շրջակա միջավայրի վրա ազդեցություն» եզրույթը ներառում է շրջակա միջավայրի վրա թե բացասական, թե դրական ազդեցությունները։
2 Քնարիկ Հովհաննիսյան 20.02.2024 12:14:42 Հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ինչպես բացասական, այնպես էլ դրական գործոնների ազդեցության գնահատման անհրաժեշտությունը, նպատակահարմար եմ համարում մշակել գործոնների գնահատման ավտոմատացված համակարգ, որտեղ յուրաքանչյուր գործոնը կգնահատվի համապատասխան միավորներով (դրական կամ բացասական)՝ կախված գործոնի քանակական և որակական հատկանիշերից։ Համակարգը կարող է գործել համացանցային կայքի միջոցով, որտեղ յուրաքանչյուր գործոնի քանակական հատկանիշը կգրանցվի օգտատիրոջ կողմից համապատասխան դաշտում, իսկ որակական հատկանիշը կընտրվի օգտատիրոջ կողմից՝ բացվող ցուցակից։ Ավելին, հնարավոր է մշակել նախագծերի համար միասնական էլեկտրոնային ձևաչափ, որտեղ համապատասխան ցուցանիշերը հասանելի կլինեն վերը հիշատակված կայքում գործող գնահատման ծրագրի համար։ Դրական և բացասական միավորների հիման վրա հաշվարկվող (համապատասխան ալգորիթմի միջոցով) վերջնական միավորը կարելի է համեմատել նախորոք սահմանված շեմի հետ և իսկույն եզրակացության հանգել՝ նախագծի ընդունելի կամ անընդունելի լինելու վերաբերյալ։ Առաջարկվող դրույթները, օրենքում ամրագրված լինելու պարագայում, թույլ կտան նվազեցնել մարդկային գործոնը և չեզոքացնել կորուպցիոն ռիսկերը։ Ընդունվել է մասնակի Աաջարկությունը հաշվի կառնվի ՇՄԱԳ և փորձաքննական գործընթացների արդիականացման և թվայնացման ընթացքում