Add to favourites

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2026 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ,

ՊԵՐԻՆԱՏԱԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2026 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Վերարտադրողական առողջության բարելավման, պերինատալ կորուստների նվազեցման և առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման 2024-2026 թթ. ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 10.1 կետի հանձնարարականից, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետությունում դեմոգրաֆիկ ցուցանիշների վատթարացման և անպտղության տարածվածության կանխման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

2. Կարգավորման նպատակը և բնույթը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են անուղղակիորեն նպաստել ծնելիության բարձրացմանը` բնակչության վերարտադրողական առողջության և հղիության ելքերի բարելավման, պերինատալ (շուրջծննդյան) կորուստների նվազեցման և անպտղության բուժման միջոցով, հաշվի առնելով նաև նախորդ` Կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N 258 - Լ որոշմամբ հաստատված` առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումների իրականացման դրական արդյունքները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բնակչության վերարտադրողական առողջության բարելավման միջոցով կանխել դեմոգրաֆիական ցուցանիշների վատթարացումը և նպաստել առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության ցուցանիշների բարելավմանը:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում: Ծրագրի իրականացման համար լրացուցիչ կպահանջվի 253 մլն դրամ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի գործողության 4-րդ և 5-րդ կետերից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 10.1 կետ:

  • Discussed

    06.02.2024 - 21.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1337

Print

Suggestions

Davit Mkhitaryan

07.02.2024

Ցանկալի է, եթե ոչ անհրաժեշտ, քննարկման ներկայացնել ոչ թե, կա, ոչ միայն, ծրագիրը (ինչին է ուղղված, վիճակագրություն․․․), այլև այն կոնկրետ քայլերը կամ ալգորիթմը, որով պիտի շարժվի առաողջապահական համակարգը նշված նպատակներին հասնելու համար: Եթե կան այդ քայլերի ցանկը, նկարագիրը, ապա դրանք դրեք քննարկման: Հաճույքով կուսումնասիրեմ և գուցե տրամաբանական առաջարկ կարողանամ տալ: Շնորհակալություն: Հարգանքով

See more