Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում 2018 թվականի ընթացքում ռադիոհաղորդումներ նախապատրաստելու և լայնորեն լուսաբանելու համար «Հայաստանի հանրային ռադիո ընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը դրամաշնորհի ձևով տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածով):
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, և 2 հավելվածների:
  3. Թույլատրել, որ սույն որոշմամբ նախատեսված գնման գործընթացն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշման N 1 հավելվածի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման պահանջները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    25.01.2018 - 10.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Cultural

Public discussion

25.01.2018 10:29

Վ.Սարգսյան 3

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6271

Print