Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 520-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի անհրաժեշտությունը.

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022թ. ապրիլի 15-ի 520 - Լ որոշմամբ հաստատված «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» (այսուհետ` Ծրագիր) գործողության ժամկետի մեկ տարով երկարաձգմամբ (մինչև 2025թ. հուլիսի 1-ը)։

          Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, նպատակը և բնույթը.

2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել Ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ. արդյունքներով շահառուների թիվն ավելի քան 7600 է, ինչն էլ իր հերթին խոսում է Ծրագրից օգտվելու հարցում քաղաքացիների շահագրգռվածության մասին։ Բացի այդ, Ծրագրի հաջողված լինելու մասին է վկայում նաև տարածքային առումով համաչափ բաշխվածությունը։

Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի հուլիսի 1-ին: 2023թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության շրջանակներում հանձնարարվել է նախաձեռնել համապատասխան իրավական ակտի ընդունում Ծրագրի երկարաձգման նպատակով։ Ծրագրի երկարաձգմամբ շահառուների թիվը կավելանա ևս շուրջ 3000-ով։

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծի մշակումն իրականացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

          Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

          Իրավական ակտի ընդունմամբ «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը կերկարաձգվի մեկ տարով (մինչև 2025թ. հուլիսի 1-ը):

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Ծրագրի երկարաձգմամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերում կատարել համապատասխան փոփոխություններ և նախատեսված միջոցներն ավելացնել շուրջ 2000 նոր շահառուի համամասնությամբ։ Այդ նպատակով անհրաժեշտ կլինի ՀՀ 2024 թվականի պետական բյուջեում իրականացնել համապատասխան վերաբաշխում՝ Ծրագրին հատկացնելով հավելյալ շուրջ 200 մլն դրամ, իսկ 2025 թվականի և հետագա տարիների համար հավելյալ անհրաժեշտ կլինի շուրջ 400 մլն դրամ։

          Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

  Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի «2.2 Կայուն զարգացում և կանաչ տնտեսություն» և «3.4 Էներգետիկա» բաժիններով և ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N398-Լ որոշմամբ հավանության արժանացած՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրով,  ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով ամրագրված թիրախներ:

  • Discussed

    05.02.2024 - 20.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 908

Print