Add to favourites

Located in RA Government

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___»  «__________________» 2024 թվականի N ___ - Ն

 

 ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել էկոպարեկային ծառայողի պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

             վարչապետ                                                                       Ն. Փաշինյան

 

        

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

  ______________ ___-ի N __-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ 

 

  1. Սույն կարգով սահմանվում են Էկոպարեկային ծառայողի (այսուհետ՝ Ծառայող) պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:
  2. Ծառայողը ենթակա է պարտադիր պետական ապահովագրության ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից՝ մեկ միլիոն դրամի չափով։

3․ Ծառայողական պարտականությունները կատարելու արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված Ծառայողը նույնպես ենթակա է պարտադիր պետական ապահովագրության` անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանին համապատասխան, որը սահմանվում է սույն կարգի 2-րդ կետում նշված գումարի նկատմամբ հետևյալ տոկոսային հարաբերությամբ`

1) ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան ունեցող անձանց դեպքում՝ 50 տոկոսի չափով,

2) ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան ունեցող անձանց դեպքում՝ 40 տոկոսի չափով,

3) ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան ունեցող անձանց դեպքում՝ 30 տոկոսի չափով:

4․ Միանվագ պարտադիր պետական ապահովագրական գումար չի վճարվում, եթե Ծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

5․ Ծառայողին միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը հատկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ էկոպարեկային ծառայության կողմից ներկայացված ցուցակների հիման վրա։

6․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են էկոպարեկային ծառայության կողմից կազմված ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացված զոհված (մահացած) կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված Ծառայողների ցուցակի համաձայն: Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված Ծառայողների ցուցակում նշվում են Ծառայողի հաշմանդամության վերաբերյալ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքի ու ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի մասին համապատասխան փաստաթղթի տվյալները, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված Ծառայողին վճարման ենթակա գումարի չափը, գումարն ստացողի` հաշմանդամություն ունեցող կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը, իսկ զոհված (մահացած) Ծառայողների ցուցակում նշվում է յուրաքանչյուր զոհված Ծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված (մահացած) Ծառայողի անձնական տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված (մահացած) Ծառայողի ընտանիքի` փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան՝ սահմանված կարգով վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալուց հետո գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:

  • Discussed

    05.02.2024 - 20.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Social welfare, Public service

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 980

Print

Suggestions

Գևորգ Ասլանյան

05.02.2024

Հաշմանդամբություն ստացած անձը չի կարող այս չնչին գումարով փակել հիվանդոցային ծախսերը, իսկ այն ծառայողները որոնք ստացված վնասվածքի պատճառով ստիպված են լինելու երկարատև ու թանկարժեք բուժման մեկնել երրերդ երկիր նույնպես անտեսվում են։ Պետք է նախագիծը լրամշակել և հոգալ շահառ բժշկական ծախսերը

See more